Այս անգամ անոմալ շոգերի պատճառն արաբական թերակղզուց ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքներն են։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Այսօր օդի ջերմաստիճանը երեկվա համեմատ արդեն 4-5 աստիճանով բարձրացել է, և մինչև հուլիսի 31-ը ներառյալ Արարատի, Արմավիրի մարզերում, Երևանում, Սյունքի հովտային գոտում ջերմաստիճանը կհասնի մինչև + 40, +41 աստիճանի։ Լեռնային մարզերում մոտ 8-10 աստիճանով զով կլինի։

Եթե ջերմաստիճանը 40–ի է մոտենում, ապա արևի տակ պետք է ակնկալել +70, + 75։

Տաք օդային հոսանքները կնահանջեն օգոստոսի 1-ից սկսած»,- ասաց Սուրենյանը։

Անդրադառնալով Սևանի «ծաղկմանը»` Սուրենյանը նշեց, որ Սևանի ջրի ջերմաստիճանն աննախադեպ չէ, այսպիսի վիճակ եղել է նաև 2006-ին։ Իսկ կանաչելու պատճառն այն է, որ տաք ձմռանը հաջորդել է շոգ ամառը, դրա համար Սևանը «ծաղկել» է։ Հնարավոր է այս օրերին լճի ջրի ջերմաստիճանը ևս մեկ աստիճանով բարձրանա։

loading...