Ինքնաթիռների տոմսերը նվազեցնելու միայն մի ելք կա. պետք է ունենալ ազգային ավիափոխադրող: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ, ավիատոր Դմիտրի Ադբաշյանը:
«Ինքնաթիռների տոմսերը նվազեցնելու միայն մի ելք կա. պետք է ունենալ սեփական, ազգային ավիափոխադրող, որը կկարողանա թռնել ինքնաժեքից 10-15 տոկոս թանկ, ու կպարզվի, որ բոլոր ռուսական ընկերությունները, որ Հայաստանում աշխատում են, շատ թանկ են թռչում: «Տարոնավիա»-ն որ մեզ մոտ կար, Գյումրիում հայտնվեց «Պաբեդան», որը շատ էժան գներով աշխատող ընկերություն էր ու գյումրեցին օգուտ ստացավ միայն նրա համար, որ Գյումրիում կար հայկական ավիաընկերություն, հայկական դրոշակը կար ինքնաթիռների պոչերի վրա: Հենց որ Գյումրիից «Տարոնավիան» փախավ, գները նորից թանկացրեցին: Մենք պետք է ունենանք սեփական ավիաընկերություն, որը կմրցի ռուսական ընկերությունների հետ, որոնք գրավել են մեր շուկան»,- ասաց նա: