Ջերմաստիճանի գլոբալ փոփոխությունները կարող են բացասաբար ազդել մարդկանց հոգեկանի վրա: Այս կարծիքին են Ստենֆորդի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով անոմալ բարձր ջերմաստիճանները տարվա ընթացքում կարող են ինքնասպանությունների ցուցանիշների բարձրացմանը հանգեցնել: Ավելին, ջերմաստիճանը ինքնասպանության վտանգի նշանակալի գործոններից մեկն է:

Գիտնականներն այս եզրահանգմանն են եկել՝ վերլուծելով ԱՄՆ-ում և Մեքսիկայում ինքնասպանությունների վիճակագարությունը: Այն համեմատել են մի քանի տարիների ջերմաստիճանային փոփոխությունների մասին տեղեկատվության հետ: Այսպես, ըստ Ցելսիուսի մեկ աստիճանով ամսվա ջերմաստիճանի բարձրանալու դեպքում ԱՄՆ-ում 1968-ից մինչև 2004 թվականը ինքնասպանությունների ցուցանիշներն աճել են 0,68 տոկոսով, Մեքսիկայում՝ 1990-ից մինչև 2010 թվականը 2,1 տոկոսով:

Ի դեպ, ամսական ջերմաստիճանը նաև կապված է եղել սոցցանցերում դեպրեսիվ գրառումների հետ: Twitter-ի 622 մլն հրապարակումների հիման վրա գիտնականները հաստատել են, որ մեկ աստիճանով ջերմաստիճանի բարձրացումը 0.79 տոկոսով մեծացրել է դեպրեսիվ արտահայտությունների հավանականությունը:

 

Մասնագետները նշում են, որ ուղեղի քիմիայի կարևոր տարրեը, այդ թվում նեյրոփոխանցիչները, պահանջվում են նաև հոգեկան առողջության պահպանման և մարմնի ջերմաստիճանի կարգավորման համար: Հնարավոր է, դրանք ընկած են հայտնաբերված կապի հիմքում:

loading...