Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սահմանը հատող քաղաքացու կողմից լվացքի մեքենան ջարդելու /մաքսազերծումից խուսափելու նպատակով/ ՊԵԿ տարածած հաղորդագրության մեջ անհասկանալի է, թե ինչ կապ ունի մարդու կողմից 5 անգամ անձնագիր փոխելու ակնարկը: Դրսի հետ գործ անող ցանկացած մեկը կարող էր 10 անգամ փոխել: Այս տողերը գրել եք, որ ինչ ասեք. «2010-2017թթ. տվյալ անձը 5 անգամ փոխել է ՀՀ քաղաքացու անձնագիրը, ինչը չենք կարծում, թե որևէ կերպ կարող էր օգնել անձնական օգտագործման օգտագործված ապրանքների ներմուծման գործընթացին»:

Ինչպե՞ս հասկանանք այս տողերը: Հրապարակեք «ապրանքներից այն մասը, որոնք չեն գերազանցել առանց մաքսային վճարների ֆիզիկական անձանց կողմից ներմուծման համար թույլատրված բնաիրային և արժեքային քանակները, մաքսային մարմնի կողմից բաց են թողնվել քաղաքացուն՝ առանց մաքսային վճարների գանձման», որից հետո լվացքի մեքենան պետք է մաքսազերծվեր համաձայն սահմանված կարգի: Ամենակարևորը, եթե հաղորդագրության մեջ նշում եք, թե քաղաքացին «նախքան տվյալ դեպքի իրեն ուղեկցող անձանց կողմից տեսագրումը, փորձել է շանտաժի ենթարկել մաքսային ծառայողներին (ինչը տեսագրված է մաքսային մարմնում առկա տեսախցիկով)՝ սպառնալով, թե «կգնամ կասեմ, որ ինձնից գումար եք ուզել», «հրապարակեք նաև այդ տեսագրությունը:

Ինչո՞ւ սույն հաղորդագրությունը չի ուղեկցվել այդ տեսանյութի հրապարակումով, որ մենք էլ համոզվենք, որ քաղաքացին շանտաժ է անում: Մինչև այս հարցադրումներին սպառիչ չպատասխանելը, ես շարունակելու եմ պնդել, որ ճիշտը քաղաքացին է: Իսկ ՊԵԿ-ը լավ կլինի փոխի իր աշխատաոճը ու հարցերին պատասխանելիս նոր հարցադրումներ չհարուցի»:

loading...