SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 69-ամյա Ջուլիետա Կարապետյանը և հայտնել, որ հուլիսի 26-ին իր շահերը դատարանում պաշտպանող իր նախկին փաստաբան Արթուր Գրիգորյանը Զաքյան փողոցի 1/3 շենքի 71 բնակարանում զենքի նմանվող առարկայով իրեն տվել է սպանության սպառնալիքներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը եղել է այն, որ ժամանակին Ա. Գևորգյանը պաշտպանել է Ջ. Կարապետյանի շահերը դատարանում ինչ-որ գործի շրջանակում և Ջ. Կարապետյանը ոստիկանությունում հայտնել է, որ ինքը գումար է վճարել դրա դիմաց, սակայն ոչ մի արդյունք, ու հիմա փաստաբանին մեղադրում է իր գումարները տանելու մեջ։

Հուլիսի 26-ին նա այցելել է Ա. Գրիգորյանին, որտեղ էլ, ըստ իր հայտարարության, փաստաբանը պահարանի վրա դրված հրազենին նմանվող ատրճանակը պահել էիր վրա ու ասել, որ եթե մյուս անգամ իրեն անհանգստացնի, կսպանի։

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...