«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային համարում կարդում ենք. «Ինչպես հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է։ Նրա հիմնական մրցակից Ալեն Սիմոնյանը պակաս թվով ձայներ հավաքեց, թեև կուսակցության համահիմնադիրներից է։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե հնարավո՞ր է այս հանգամանքից ելնելով Ալեն Սիմոնյանը դուրս գա կուսակցությունից։ «Ոչ։ Դրանք ծիծաղելի բաներ են։ Ես կուսակցության հիմնադիրներից եմ։ Ինչո՞ւ պետք է լքեմ իմ թիմը։ Մի տեղ եղել է, որ ինձ են քվեարկել, մի տեղ եղել է՝ մեկ ուրիշի։ Նկատի ունեմ մամուլի խոսնակ մի շրջան ես եմ եղել, մի շրջան՝ ուրիշը։ Դա իմ քաղաքական թիմի որոշումն է»։
loading...