Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանին կալանելը քիչ է, պետք է իրավական ճանապարհը գտնել և կալանել նրա միլիարդները: Այս պահին այդ միլիարդներով մեդիառեսուրսներ են գնվում, ինձ հասած տեղեկություններով՝ արդեն երեք հեռուստաընկերություն է սեփականել, մի քանի հայտնի կայքեր և ռադիոկայաններ, առանձին լրագրողների խոստացվել են աստղաբաշխական փողեր: Մոխիրներից նոր մեդիամագնատ է հառնում, զգուշացե՜ք. շուտով մեդիադաշտն այնպես կհարամվի, որ երանի կտանք արդեն հանգամանալից ապականված ու պրիմիտիվիզմի ճիրաններում խեղդվող այս ԶՔՄ-ներին/Զանգվածային քարոզչական միջոց/»:

loading...