Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դիմում եմ Երևանի քաղաքապետարանին, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնելոգիաների նախարարությանը, ինչպես նաև՝ մայրաքաղաքի ճանապարհների անվտանգության համար պատասխանատու մյուս կազմակերպություններին:

Իմ տպավորությունն այնպիսին է, որ ճանապարհների վրա տեղակայված լյուկերը թույլատրելի չափից շատ ավելի ծացր են: Տեղ-տեղ դրանք վերածվել են փոսերի: Արդյունքում մենք պարբերաբար կոտրում ենք մեր մեքենաներն ու մոտոները: Արագության տակ պարզապես հնարավոր չէ դրանցից խուսափել:

Միգուցե բարեփոխումների այս շրջափուլում մատնանշված խնդիրը առաջնային չէ, բայց, այնուամենայնիվ, խնդրում եմ, հեռանկարում ունենալ նաև դրա կարգավորման անհրաժեշտությունը:

 

Ուզում եմ նաև հարցնել, թե ո՞րն է լյուկի հայերեն համարժեքը»:

loading...