Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրանում վիճակը շատ լուրջ է։ Նախկին նախագահ Խաթամիի բնորոշմամբ սկսվել է «իսլամական համակարգի փլուզումը»։
Մեր մեծ տարածաշրջանում մնացած հարցերը երկրորդ պլան են մղվում։
Հավանական տարբերակներից է ռազմական դիկտատուրայի հաստատումը և համակարգային փոփոխությունների փորձը։
Իրանցիների հոսք է սպասվում, ինչպես հայեր, այնպես էլ բազմազգ իրանցիներ։ Կառավարությունը պետք է այսօրվանից սկսված քաղաքականություն մշակի այդ ուղղությամբ։
Հ․Գ․ Ամենավատ սցենարի դեպքում, եթե քաոս սկսվեց, քրդական խնդիրն արդեն մեր սահմանների մոտ է ակտիվանալու։ Ադրբեջանում ևս իրավիճակ կփոխվի, հաշվի առնելով մեծ թվով էթնիկ ադրբեջանցիների հոսքը Ադրբեջան»։
loading...