ՀՀ ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դեռ հունիսին հրդեհատեխնիկական հետազոտություններ են անցկացվել Երեւանում գործող 23 գազալցակայաններում: Գազալցակայանների ղեկավարներին տրվել են կարգադրագրեր արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար: Ժամկետները լրանալուց հետո կատարվել է կրկնակի ստուգայց պարզելու արդյոք վերացվել են թերությունները, թե ոչ:

аrmlur.am-ի փոխանցմամբ՝  այդ ընկերությունները պատահական անձանց չեն պատկանում: Օրինակ՝ «Մուլտի գազ»-ը պատկանում է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին, «Ավտոստպ» ՍՊԸ-ն՝ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին, իսկ ՍՊԸ-ն հիմնադրել է նրա որդին՝ Դավիթ Սեդրակյանը, «Արտ թամ» ընկերությունն էլ պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին՝ նրա նոտար դուստրը՝ Աննա Աբրահամյանը, 50 տոկոս բաժնեմաս ունի այնտեղ: «Օկտան ԴՊ»-ն էլ պատկանում է Երեւանի նախկին քաղաքապետ, Էներգետիկայի նախկին նախարար Երվանդ Զախարյանի ընտանիքին, «Պոդո առաջին» ՍՊԸ սեփականատերն էլ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն է:

loading...