հետո հայտարարում է, թե Հայաստանում իրականացվում է սելեկտիվ արդարադատություն, այսօր Հրանտ Մարգարյանն այս ամենն ամփոփում է «մտքի տեռոր» ընդհանրական ձևակերպմամբ։

Ստացվում է՝ Հայաստանում ոչ թե սիրո ու համերաշխության հեղափոխություն է եղել, այլ իշխանության են եկել բոլշևիկյան տիպի հեղափոխականներ, որոնք կառափնարան են ուղարկում նախկին իշխանության ներկայացուցիչներին ու ամեն կերպ ճնշում են այլախոհության որևէ դրսևորում։

Ամբողջ պարադոքսն այն է, որ այլախոհի կերպարով հանդես է գալիս ՀՅԴ-ն, որը, համենայնդեպս, պաշտոնապես մասնակից է Նիկոլ Փաշինյանի՝ եթե հավատանք Հրանտ Մարգարյանին, ռեպրեսիվ կառավարությանը։ Բնական հարց է առաջանում․ եթե երկրում իրապես մոլեգնում է տեռորը, ապա ի՞նչ է անում «ազատամիտ» ՀՅԴ-ն «արյունարբու» հեղափոխականների կաբինետում, կամ արդյո՞ք ՀՅԴ-ն հեղափոխության ու նոր Հայաստանի մասին միշտ է այսքան բացասական կարծիք ունեցել, թե՞ այն ձևավորվեց հուլիսի 26-ից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտնի հանգամանքների բերումով դարձավ քաղաքական բևեռ՝ նոր ջրբաժան առաջացնելով քաղաքական դաշտում։

Ինչո՞ւ է կառավարությունում շարունակում ներկայացված մնալ ՀՅԴ-ն, եթե ցուցադրական քայլերով ամեն օր իրեն սահմանազատում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունից։ Օրինակ՝ իշխանությունը կալանավորում է Ռոբերտ Քոչարյանին, ՀՅԴ-ն դա համարում է քաղաքական հալածանք, կամ հենց այսօրվա խիստ ուշագրավ իրադարձությունը, որն ավելի էական է, սակայն օբյեկտիվորեն մնացել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի սկանդալային հայտարարության ստվերում։

Սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների ներկայացումով ՀՅԴ-ն, ըստ էության, տվեց ոչ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, ընդ որում՝ հատուկ հայտարարելով, որ տնտեսական քաղաքականության իրենց պատկերացումներն էապես տարբեր են Հայաստանի կառավարության իրականացրած տնտեսական քաղաքականությունից։ Դարձյալ գործ ունենք պարադոքսի հետ․ կառավարության տնտեսական բլոկի նախարարներից մեկը դաշնակցական Արծվիկ Մինասյանն է։ Հիմա նա ո՞ւմ քաղաքականությունն է իրականացնում կաբինետում՝ Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ դրան արմատապես հակադրվող ՀՅԴ-ի։

Սակայն ՀՅԴ-ի հաստատակամությունը տեսնելով՝ ավելի գլոբալ բնույթի հարց ենք ուզում ձևակերպել՝ ՀՅԴ-ն իրե՞ն է ժամանակավոր համարում, թե՞ Նիկոլ Փաշինյանին, մանավանդ որ Հրանտ Մարգարյանը համոզված է, թե «նրա գլուխը ուշ թե շուտ կկպնի քարին»։

Թույլ չենք տա ոչ մեկին մտքի տեռոր անել․ խրոխտ հռետորաբանությամբ հայտարարում է Հրանտ Մարգարյանը՝ մեզ ակամայից տեղափոխելով 90-ականների կեսերի Հայաստան, երբ ՀՅԴ գործունեության մեջ դժվար էր տարբերակել քաղաքականության և ահաբեկչության սահմանը։ Ոչ թե պնդումներ ենք անում, այլ ընդամենն արձանագրում ենք, որ ՀՅԴ հռետորաբանությունը վերադառնում է ելման կետ, որը պատված է արյան ու ահաբեկչության խորհրդավորությամբ։ Այն ժամանակ էլ դաշնակցական «մաուզերը» գործի դրվեց Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության «տեռորի» պատրվակով։

loading...