Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Այս մասին հայտնում է Mirror-ը:

Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ Զինեդին Զիդանը կարող է գլխավոր Ֆրանսիայի ազգային հավաքականը, սակայն Ֆրանսիան Դիդյե Դեշամի գլխավորությամբ դարձավ աշխարհի չեմպիոն և վերջինս կշարունակի իր աշխատանքը Ֆրանսիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:

Նշվում է, որ այժմ Զիդանը դիտարկում է Անգլիայում աշխատելու տարբերակը: Նա ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

loading...