Տատիկի պատրաստած կոտլետների համը միշտ կլինի մեր հիշողության մեջ: Այս բաղադրատոմսը ետ կբերի տատիկի պատրաստած կոտլետի համը:
Այս կոտլետները պատրաստելու համար անհրաժեշտ է ընդամենը 50-60 րոպե։
Բաղադրատոմս
- Հորթի միս՝ 700 գ
- Հաց՝ 1 հատ
- Սոխ՝ 3 հատ
- Սխտոր՝ 2 պճեղ
- Լոլիկ՝ 3 հատ
- Սամիթ՝ 0.5 խուրձ
- Մաղադանոս՝ 0.5 խուրձ
- Կաթ՝ 150մլ
- Աղ՝ 1 թ/գ
- Բուսական յուղ՝ 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
Հացը մանրացրեք և թաթախեք կաթի մեջ։ Բլենդերի մեջ լցրեք սոխը, սխտորը, աղը և հացը: Հարեք այնքան, որ հավասար զանգված ստացվի:
Խաշեք լոլիկը, կեղևազրկեք և ավելացրեք մանրացրած կանաչեղենը: Խառնեք ամեն ինչ իրար և հետո արդեն ձևավորեք կոտլետները:
30 րոպե տապակեք, և ահա այն պատրաստ է:
Բարի ախորժակ։
Աղբյուր՝ Blognews.am
loading...