Զարկերակային բարձր ճնշման խնդիրը ծանոթ է գրեթե բոլորին: Դրա պատճառները կարող են լինել շատ տարբեր. Անքնությունը, ծխախոտի ճարաշահումը, ալկոհոլը, սթրեսը, աղի սնունդը, ավելորդ քաշը և այլն: Ճնշումը կարգավորելու համար հարկավոր է փոխել սննդակարգը և վարել առողջ ապրելակերպ: Սակայն երբեմն այս ամենը նույնպես բավարար չի լինում և տարիքի հետ արյան գերճնշման առաջացման հավանականությունն ավելի ու ավելի է բարձրանում:
Դեղորայք արտադրողները նույնպես շահում են այս իրավիճակից, քանի որ մարդիկ օգտագործում են ճնշումն իջեցնող դեղեր, որոնք, ցավոք, երբեմն ավելի շատ վնաս են հասցնում, քան օգուտ:
Սակայն չինական բժշկության մեջ գործածվում է մի մեթոդ, որը թույլ կտա բնական ճանապարհով և բոլորովին անվնաս կարգավորել բարձր ճնշումը: Այս եղանակով ճնշումն իջեցնելու համար պարզապես հարկավոր է գտնել դեմքի վրա մի գիծ և մեղմորեն մերսել այն:
Ինչպես իջեցնել արյան բարձր ճնշումը
Սա ամենաարդյունավետ միջոցն է՝ ընդամենը 5 րոպեում զարկերակային ճնշումն իջեցնելու համար:
1. 1-ին և 2-րդ կետերը
Այս գիծը սկսվում է ականջաբլթակից մի փոքր ներքևի հատվածից և ձգվում պարանոցով ներքև, ինչպես պատկերված է նկարում: Պետք է ոչ թե սեղմել մաշկին, այլ թեթև սահել մատների ծայրերով այդ հատվածով: Կրկնել այս պրոցեդուրան 10 անգամ գլխի յուրաքանչյուր կողմում:
2. 3-րդ կետը
Մյուս գիծը սկսվում է ականջաբլթակի մոտից (ականջից մոտ 1սմ հեռավորության վրա) և կոր գծով ձգվում դեպի քիթը: Հարկավոր է երկու կողմից նուրբ մերսել այդ գիծը՝ առանց մաշկին սեղմելու: Մերսման ընթացքում փորձեք հնարավորինս թուլանալ և մտածել դրական արդյունքների մասին: Այս վարժությունն ընդամենը 5 րոպեում կկարգավորի արյան շրջանառությունը: Սա ճնշումը տնային պայմաններում իջեցնելու բնական և բացարձակապես անվնաս միջոց է:
Նյութի աղբյուրը՝ Tert.am Medicine