Եթե ձեր ձեռքի տակ չկա ո՛չ կաթ, ո՛չ էլ կեֆիր, կամ պարզապես ցանկանում եք նվազեցնել նրբաբլիթների կալորիականությունը, ապա այս պարզ բաղադրատոմսը հենց ձեզ համար է:
Նրբաբլիթների՝ ջրով պատրաստվող այս բաղադրատոմսը շատ խոհարարների է գրավել, քանի որ պատրաստման այս եղանակով ստանում ենք բարակ և նուրբ նրբաբլիթներ:
Բաղադրիչներ
- ✓ Ալյուր — 1 բաժակ
- ✓ Սերուցքային կարագ — 3 ճ/գ
- ✓ Ջուր — 2,5 բաժակ
- ✓ Շաքարավազ — 2 ճ/գ
- ✓ Հավկիթ — 2 հատ
- ✓ Աղ — մի պտղունց
- ✓ Բուսական յուղ — 50 մլ
Ինչպես պատրաստել
Առանձին խորը ամանում հարում ենք ձուն, ավելացնում աղ, շաքարավազ և կրկին հարում:
Զանգվածին ավելացնում ենք ջուր և կրկին հարում:
Ճիշտ քանակությամբ վերցված ալյուրը մաղելով ավելացնում ենք զանգվածին և հարում էլեկտրական հարիչով:
Հարում ենք այնքան, որ ալյուրի գնդիկներ ընդհանրապես չմնան:
Պատրաստի խմորին ավելացնում ենք հալեցրած սերուցքային կարագը և խառնում:
Վերջ, ձեր նրբաբլիթի խմորը պատրաստ է թխվելու համար: Նրբաբլիթները թխում ենք փոքրիկ տապակի մեջ՝ նախապես մի փոքր բուսական յուղ ավելացնելով:
Նյութի աղբյուր՝ hayinfo.net