Տնական բիսկվիտի այս բաղադրատոմսը, որով արդեն 40 տարի պատրաստում եմ, ոչ մի անգամ ինձ հուսախաբ չի արել:
Ցանկացած պահի, երբ ընտանիքս ցանկանում է արագ պատրաստվող խմորեղեն համտեսել, ես ձեռքս եմ առնում պահանջվող հասարակ բաղադրիչները և պատրաստում բազմաթիվ անգամներ փորձված այս պարզ, համեղ և փքուն խմորեղենը:
Բաղադրիչներ
- Կեֆիր — 1 բաժակ
- Շաքարավազ — 1 բաժակ
- Արևածաղկի ձեթ — 2 ճ/գ
- Սոդա — 1 թ/գ (քացախի հետ բացած)
- Ալյուր (խմորը պետք է լինի ալադիի խմորի պես թույլ)
- Ցանկության դեպքում կարող եք ավելացնել ընկույզ, չամիչ և այլն:
Պատրաստումը
Մեծ ամանի մեջ լցնում ենք կեֆիրը, շաքարավազը, արևածաղկի ձեթը, սոդան՝ քացախով բացած, ալյուրը և հարում ենք էլեկտրական կամ ձեռքի հարիչով այնքան, որ ստացվի թթվասերի թանձրության խմոր: Լցնում ենք այն ձևամանի մեջ և թխում: Սառեցնում ենք աստիճանաբար: Միանգամից չի կարելի հանել ջեռոցից:
Հանելուց հետո կարող ենք մատուցել հենց այդպես կամ մեջտեղից կիսել և շերտերի արանքում տանը եղած որևէ մուրաբայի հյութ քսել: Պարզապես անմահական, բերանում հալչող խմորեղենը դուր կգա բոլորին:
Այս բաղադրատոմսով կարող եք նաև կրեմով տորթեր պատրաստել:
Բարի ախորժակ:
Նյութի աղբյուր՝ hayinfo.net