Մաշկի ցանկացած թերություն կարելի է նվազեցնել այն խոնավեցնելով: Կարելի է սկսել յուրահատուկ առավոտյան լվացումից. չոր, կնճիռների առաջացման հակված մաշկը լվա տաք կաթով, յուղոտ և համակցված տիպի մաշկը՝ կեֆիրով: Լվալուց հետո պետք չէ դեմքը ջրով ողողել, պարզապես մաշկդ անձեռոցիկով թրջիր:
Կաթնաթթվային և կաթնային մթերքները բաց գույն կհաղորդեն մաշկին, կազատեն բծերից, կհարթեցնեն մանր անհարթությունները: Ներկայացնում ենք դեմքի տնային խոնավեցնող դիմակներ:
Եթե մաշկի վիճակը շատ վատ է, կօգնի մանանեխը՝ անփայլ գույնի, ցանկացած թերության դեպքում, մաշկի լիարժեք խոնավեցման և բջիջների նորացման համար:
Մանանեխի փոշին հարուստ է А, Д, Е, В խմբի վիտամիններով, որոնք դրականորեն են ազդում մաշկի վրա ցանկացած տարիքում և այն հրաշագեղ կդարձնեն:
Անհրաժեշտ բաղադրիչները՝ 1 թ/գ տաք ջուր, 2 թ/գ բուսական յուղ, 1 թ/գ մանանեխի չոր փոշի
Կիրառումը՝ 1. Խառնիր բոլոր բաղադրիչները, մինչև խիտ զանգված ստացվի: Դիմակը քսիր մաքուր դեմքիդ և պարանոցիդ: 2. 15 րոպե անց դիմակը լվա տաք ջրով:
Խնձորով, գազարով խոնավեցնող դիմակ
Այս դիմակը ոչ միայն մաշկը կխոնավեցնի, այլև կլավացնի դեմքի գույնը:
Անհրաժեշտ բաղադրիչները՝ Կես հում գազար, Կես հում խնձոր
Կիրառումը՝ 1. Մանր քերիչով անցկացրու մաքրված խնձորը և գազարը: Խառնիր, մինչև համասեռ շիլա դառնա, կարելի է բլենդերով խառնել: 2. Դիմակը քսիր 20 րոպեով, լվա տաք ջրով:
Կաթնաշոռով, կաթով խոնավեցնող դիմակ: Այս դիմակը շատ լավն է դեմքի մահացող մաշկի համար: Ավելի լավ է յուղոտ, տնական կաթնաշոռ օգտագործել: Եթե ալոեի հյութ չունես, այն կարող ես փոխարինել տաք ջրի և կիտրոնի հյութի լուծույթով:
Բաղադրիչները՝ 3 ճ/գ կաթնաշոռ, Մի քիչ կաթ, Մի քիչ ալոեի հյութ
Կիրառումը՝ 1. Կաթնաշոռը խառնիր կաթին մինչև մածուկանման զանգված ստացվի, քսիր դեմքիդ մաքուր մաշկին: 2. Կես ժամ անց դիմակը լվա տաք ջրով: Հետո դեմքդ սրբիր ալոեի հյութով կամ կիտրոնաջրով, դա հրաշալիորեն տոնուս է հաղորդում:
Աղբյուր
loading...