«Բոլորդ էլ գիտեք՝ վերջին շրջանում իմ պահվածքով անում էի այնպես, որպեսզի ունենանք Ազգային ժողովի երկխոսության հնարավորություն, բայց երկխոսություն չեղավ»: Անդրադառնալով րոպեներ առաջ Ազգային ժողովում լարված պայմաններում տեղի ունեցած ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու օգտին քվեարկությանը՝ լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
«Բարեբախտաբար, ինչ-որ ժամանակ ես ու Նիկոլ Փաշինյանը, կարծեք, հասել էինք համաձայնության, ու քաղաքական առումով ինձ համար մեծ ուրախություն ու բավականություն էր, երբ վարչապետը Նյու Յորքից հայտարարեց, որ պետք է հետ գա և ԱԺ-ում քաղաքական ուժերի հետ քննարկենք հարցը: Հայտնի էր, որ ուժերի մի մասը, ասենք՝ ԵԼՔ-ը, կողմնակից է շուտ ընտրություններին, մյուս մասն՝ ավելի ուշ: Բայց բոլոր խմբակցությունները հայտարարել էին, որ պատրաստ են քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը», — ասաց ԱԺ նախագահը:
Շարունակությունն ստորև ‘

Բաբլոյանն ընդգծեց՝ օրեր առաջ հանդիպելով վարչապետի հետ ու իր մտահոգությունները հայտնելով՝ միասնական հայտարարությամբ հանդես եկան, որում, ըստ նրա, նույնպես մի քանի կետով ու շատ խաղաղ ձևով ներկայացված է ժողովրդավարական ամբողջ մոտեցումները:
Ինչ վերաբերում է իր և Լենա Նազարյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ Բաբլոյանը մանրամասնեց.
Ես տիկին Նազարյանին մեղադրեցի նրանում, որ լրագրողի հարցին, թե եթե նրանք չգնան այդ քայլին, դուք ի՞նչ կանեք, փոխանակ ասի, որ իր առաջնորդին կհետևի, ով հանդես է եկել հայտարարությամբ, որ քաղաքական գործիքներն օգտագործելով ու բանակցելով է հարցը լուծելու, հայտարարեց, որ եթե հանկարծ մեզ չլսեք, ժողովրդին կհանենք փողոց: Ու ստացան այն, ինչ ստացան այսօր»:
Շարունակությունն ստորև ‘

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ արդյո՞ք Արա Բաբլոյանը չպետք է հրաժարական տա ԱԺ նախագահի պաշտոնից, քանի որ տեղի ունեցավ խայտառակ արտահերթ նիստ, պատգամավորները քվեարկեցին ձեռքերով, միացված չէր ուղիղ եթերը, դահլիճների բարձախոսները, Բաբլոյանն արձագանքեց. «Ես, որ հրաժարական տամ, դրանից ինչ-որ բան կքաղե՞ն»
Դիտարկմանը, որ ԱԺ-ի դարպասների մոտ այս պահին բողոքող քաղաքացիները կքաղեն, Բաբլոյանը պատասխանեց. «Եթե ժողովուրդն ասի, որ ես հրաժարական տամ, կտամ»:

loading...