ՀՀ Ազգային ժողովում քիչ առաջ գումարված արտահերթ նիստում պատգամավորների 61 կողմ ձայներով ընդունվեց ԱԺ «ՀՀԿ» խմբակցության առաջարկած նախագիծը:
Քվեարկությունն նցավ փակ դռների հետեւում, առանց լրագրողների, անջատված են եղել նաեւ ներսի բարձրախոսները ու լրագրողներին նիստից ոչինչ լսելի չի եղել:
Միայն տեսանելի էր, որ Սասուն Միքայելյանի ու Արա Բաբլոյանի միջեւ վիճաբանություն տեղի ունեցավ:
Օրինագծին ՀՀԿ-ի հետ միասին կողմ քվեարկեցին նաեւ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն , դեմ է եղել միայն ԵԼՔ դաշինքը:
Հիշեցնենք, ժամը 19:00-ից հետո ԱԺ լրատվական ծռայությունը հյտնեց, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 2-ին` ժամը 19:30-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: