Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին կոչ է անում չստորագրել ԱԺ Կանոնակարգ օրենքում կատարված փոփոխությունների մասին օրենքը, որը հապշտապ ընդունեցին ՀՅԴ, ՀՀԿ և Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավորները:

Բաղրամյան պողոտայում հրավիրած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երկու տարբերակ կա՝ կամ պետք է նախագահը ստորագրի այդ օրենքը կամ պետք է դիմի Սահմանադրական դատարան՝ սահմանադրականությունը վիճակելու համար:

«Կարծում եմ՝ ինձ կլիազորեք, որ ես հիմա այստեղից դիմեմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ կոչ անելով, որպեսզի նա այդ օրենքը չստորագրի և դիմի Սահմանադրական դատարան»,- հայտարարեց Փաշինյանը:

Նյութի աղբյուրը՝  lragir.am

loading...