Կարտոֆիլը համեղ է տարբեր վիճակներում։ Գրեթե անհնար է գտնել մարդու, ով չի սիրում կարտոֆիլ։
Սակայն այսօր մեզ հետաքրքրում է կարտոֆիլի բուժման նպատակով օգտագործումը, որը բարեբախտաբար շատ քիչ է հայտնի մարդկանց։
Այն շատ օգտակար է առողջության համար, եթե մենք գիտենք, թե ինչպես այն օգտագործել։
Ի՞նչ է իրենից ներկայացնում կարտոֆիլի հյութը։ Ահա թե ինչ օգտակար հատկություններ ունի այն։Իսկ կարտոֆիլի բուժիչ ներուժի օգտագործման լավագույն միջոցներից մեկը նրա հյութը օգտագործելն է։
1. Հաջողությամբ բուժում է գաստրիտը։
Կարտֆոիլը օգտագործում են աղեստամոքսային տրակտը հանգստացնելու նպատակով, ինչպես նաև այն օգնում է բուժել այրոցը։
Գաստրիտի բուժման համար վերցրեք 1 ճաշի գդալ թարմ կարտոֆիլի հյութ, լուծեք այն ջրում և խմեք նախաճաշից, ճաշից և ընթրիքից կես ժամ առաջ։
Բարելավում կնկատեք գրեթե անմիջապես։
2. Բուժում է ստամոքսի խոցերը
Եթե դուք խմեք միայն 50 մլ․ (2 ճաշի գդալ) կարտոֆիլի հյութը առավոտյան, դատարկ ստամոսքին և անեք նույն բանը օրվա մեջ հաջորդ սնունդները ընդունելու ժամանակ, ապա դուք կհասնեք ցանկալի արդյունքների և կբուժեք ստամոքսի խոցը։ Արդեն մեկ ամիս անց դուք կմոռանաք դրա մասին։
3. Դիաբետ
Խորհուրդ է տրվում նաև օգտագործել կարտոֆիլի հյութ, քանի որ այն օգնում է նվազեցնել արյան մեջ պարունակող գլյուկոզայի մակարդակը։
4. Թոքային հիվանդություններ
Դուք ծխու՞մ եք։ Եթե դուք ունեք վատ սովորություն, ապա դուք պետք է սկսեք կանոնավոր կերպով խմեք կարտոֆիլի հյութ։
Այն ձեզ չի ազատի ծխելուց, սակայն մի փոքր կօգնի մաքրել թոքերը։
Կարտոֆիլի հյութը նաև կարող է կարգավորել արյան շրջանառությունը, կանխել այնպիսի հիվանդություններ, ինչպիսք են քաղցկեղը, սրտանոթային հիվանդությունները։ Այն կարող է վերացնել կորյակները, օգնել արագ մաքրել մաշկը։
Կարտոֆիլը հյութը կարող է օգնել ազատվել ավելորդ քաշից, հրաշակի կերպով օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը։
Սակայն սա դեռ ամենը չէ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կարտոֆիլի հյութը արդյունավետ է պանկրեատիտի և երիկամների հիվանդությունները բուժելու համար։
Եվ վերջապես կարտոֆիլի հյութը համարվում է A, C, B վիտամինների, ֆոսֆորի, կալցիումի, կալիումի, երկաթի և սպիտակուցների աղբյուր։
Ինչպե՞ս պատրաստել հյութը։
Նախընտրելի է օգտագործել օրգանիկ կարտոֆիլ։
Դուք կարող եք պատրաստել այս հյութաքամիչի կամ բլենդերի օգնությամբ, պարզապես հարկավոր է քերել կարտոֆիլը և լցնել դրանց մեջ։
Ավելացրեք հյութին մաքուր ջուր։ 1 ճաշի գդալի համար լցրեք 150 մլ․ ջուր։
Խմեք միանգամից պատրաստելուց հետո։ Եթե այդ հյութի համը ձեզ դուր չի գալիս, ապա խորհուրդ է տրվում այն խառնել այլ հյութերի հետ, ինչպիսիք են խնձորի կամ գազարի հյութերը։