Եթե լյարդը ծանրաբեռնված է կամ վատ է աշխատում, մենք դա անմիջապես զգում ենք։ Ընդհանուր թուլություն, եռանդի պակաս, գլխապտույտ, սրտխառնոց, ցավ աջ կողատակին․ այս ամենը նշանն է այն բանի, որ լյարդի վիճակը լավ չէ։
Լյարդի մաքրումը տնային պայմաններում հնարավոր է շնորհիվ անանուխակիտրոնային ըմպելիքի։ Սա միանգամայն անվտանգ միջոց է, որն անմիջապես շտկում է օրգանիզմի վիճակը՝ օգնելով լյարդից հեռացնել թունավոր նյութերը։ Բացի դրանից, ըմպելիքը օժտված է նուրբ բույրով և առույգացնող համով։
Անանուխի ըմպելիք
Բաղադրամասերը․
- Մեկ բուռ անանուխի թարմ տերևներ
- 1 կիտրոնի հյութ
- 1 նարնջի հյութ
- 1 լ․ ջուր
- 3 ճ․գդ․ մեղր
Պատրաստման եղանակը
Մետաղյա խոր ամանի մեջ ջուր լցրեք և տաքացրեք։ Անանուխի լվացված տերևները ավելացրեք ջրին, եփեք մարմանդ կրակին՝ 5 րոպե։ Ջուրը կրակից վերցրեք ու թողեք հասնի սենյակային ջերմաստիճանի։ Ջրին կիտրոնահյութ, նարնջահյութ և մեղր ավելացրեք, այդ ամենը հանգամանորեն խառնեք։ Զտեք խառնուրդը մաղիչով։ Դեղամիջոցը պատրաստ է օգտագործման համար։
Այս համեղ ըմպելիքն օգնում է ցանկացած թունավորման դեպքում, բարենպաստ է անդրադառնում ստամոքսաաղիքային համակարգի վրա, հիանալի կերպով հագեցնում ծարավը ամառվա տապին։
Բավական է օրական ընդունել 1 բաժակ անանուխի ըմպելիք՝ լյարդում զտման գործընթացներն սկսելու համար։