ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կատարեց ժողովրդի պահանջը
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում արտահերթ նիստ է գումարվել, որտեղ քննարկվել էր ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Նիստերի դահլիճ էին մտել ԵԼՔ-ի պատգամավորները և հավաքել գրանցման քարտերը:
Այսպիսով՝ նրանք ձախողում են արտահերթ նիստը, որպեսզի չընդունվի այդ աղմկոտ նախագիծը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրերով պաշտոնանկ են արվել կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները ներկայացնող նախարարները․․․
Այդ մասին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից․․․
ՀՀ նախագահի հրամանագրերով աշխատաքից ազատվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը։