«Եթե ձեզ թվում է, թե ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի պատգամավորներն ինչ-որ որոշում ինքնուրույն են կայացնում, ապա շնորհավորում եմ՝ դուք մեղմ ասած անմեղ եք… Իրականում այս ուժերը Քոչարյանի ու Սերժի ձեռքին խաղալիք են և ասածիս հիմնավորումն այն է, երբ օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն թեկնածու չի ունենա, բայց մի քանի ժամ անց ՀՀԿ-ից ասացին, որ չկա նման պայմանավորվածություն, այսինքն՝ կարելի է ասել, որ ՀՀԿ-ն ծիծաղելի իրավիճակում է, որովհետև մի կողմից Քոչարյանի, Սերժի ու ոմանց հարստությունը և ազատությունը պետք է փորձեն փրկել, իսկ մյուս կողմից՝ հանդիպում են ժողովրդի ճնշմանն ու Նիկոլ Փաշինյանից ապտակ ստանում.
իրականում երեկվա օրինագիծը հակահեղափոխության փորձ չէր, այլ ընդամենը փորձում են ինչ-որ կերպ ճնշում գործադրել կառավարության վրա, որպեսզի Փաշինյանն երաշխավորի իրենց շեֆերի անվտանգությունը հետագայում և, իհարկե, Փաշինյանը կանի դա՝ մարդասպաններին փակելով անվտանգ խցերում։