Ինչպես հայտնի է, երեկ 67 կողմ ձայնով ԱԺ-ն ընդունեց կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին աղմկահարույց նախագիծը: Ասում են՝ նախագիծ ներկայացնելու որոշումը կայացվել էր նախորդ շաբաթ՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ, որին մասնակցում էր նաև Սերժ Սարգսյանը:
Նկատենք, որ ՀՀԿ-ն վերջին անգամ նիստ էր անցկացրել հուլիսին:
Ըստ լուրերի՝ այդ օրը Սարգսյանն ասել է, որ ոչ մի կերպ չպետք է հանձնվել ու հնարավոր ամեն տարբերակ օգտագործել՝ արտահերթ ընտրությունների ժամկետները հետաձգելու համար:
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ ընտրություններն անցկացվելու են ամենաուշը դեկտեմբերին:Նշենք, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ևս, ՀՀԿ-ն առաջարկել էր վարչապետի թեկնածու չառաջադրել՝ ընտրությունները մայիսին անցկացնելու դեպքում:
Աղբյուր՝ Mamul.am