«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ամերձ շրջանակները փորձում են հանրությանը համոզել, որ ԲՀԿ-ական պատգամավորների քվեարկությունը որևէ կերպ համաձայնեցված չի եղել կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, քանի որ վերջինս հայտնի օրինագծի քվեարկության օրը բացակայել է Հայաստանից: Այսպիսով, իբրև թե փորձ է արվում մաքրել Ծառուկյանին, և տեղի ունեցածի քաղաքական պատասխանատվությունը թողնել խմբակցության պատգամավորների վրա:

Ըստ մեր աղբյուրի՝ այդ օրը Գագիկ Ծառուկյանն իսկապես գտնվել է Բելառուսում, որտեղ հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: ԲՀԿ-ական պատգամավորներն էլ ամբողջ օրվա ընթացքում կապի մեջ են եղել նրա հետ, և Ծառուկյանն անձամբ է հրահանգել, որ իր ղեկավարած խմբակցության պատգամավորները քվեարկեն ՀՀԿ-ականների հետ համերաշխ: Սա նշանակում է, որ ԲՀԿ-ականների քվեարկությունը ունի արտաքին քաղաքական ուղղորդում, և այս կուսակցությունն ու նրա պատգամավորները վճռորոշ քվեարկությունները կատարում են դրսի հրահանգավորմամբ»:

loading...