Կայֆի կտորտանք 

Թե բա՝ դեմ ենք խորհրդարանական ընտրությունների անհապաղ անցկացմանը:

Կար մի այդպիսի Աղվան Հովսեփյան, բռնել էին Ճոյտ դեպուդադին, զի վերջինս կռիվ էր արել գյալմառոբի ախռանի հետ գազի վեննա մտնելու համար, ու զի դեբուդադին բռնելը պտի «անհապաղ» հաղորդվեր ԱԺ նախագահ Թորոսյան Տիկոյին (մականունն՝ Սբխեչական Նահատակ), դու մի ասա՝ էդ տեսակ բան կար օրենքում, ու չէին հարղորդել, էս Թորոսյանս Աղվանին բզբզում էր, թե ինչու անհապաղ տեղյակ չեք պահել, որ խեղճ, իմաստուն եւ անմնացորդ մարդուն բռնել եք, ականավոր դատախազն էլ ոչ էսկողմ, ոչ էնկողմ, վերցրեց ճպպցրեց, թե՝ անհապաղ նշանակում է երեք օրում: Հլը խորացե՜ք: ՈՒ կովերը շարունակեցին կաթ տալ ու սասսկի դառնալ …

Վերադառնանք խորհրդարանական ընտրությունների անհապաղ անցկացմանը դեմ ըլլացողներին:

Նախ Նիկոլը չի ասում՝ եռօրյա ժամկետում, ձեր սիրասուն դատախազի մեկնաբանության հանգույն, ասում է՝ դեկտեմբերին:

Երկրորդը, այ, տո չգիտեմ ինչ ասեմ, որ ոչ մի բութ առարկա եւ շատակեր խավարասեր չնեղանա ինձմե, էդ որ ձեր պապալոն սիկտիրը քաշեց վարչապետի աթոռից, դեռ գլխի չէիք ընկե՞լ, որ դեմը խորհրդարանական ԱՐՏԱՀԵՐԹ ընտրություն պտի լիներ, էդ, որ գլխի չէիք ընկել, էդ ո՞նց կողմ քվեարկեցիք վարչապետին էլ, նրա կառավարության ներկայացրած ծրագրին էլ, որում ասվում էր, որ մեկ տարում ընտրություն պտի լինի, արտահերթ: «Մեկ տարվա ընթացքում» բառակապակցությունից գլխի չէինք ընկե՞լ, որ դա կարող է լինել ե՛ւ անհապաղ, ե՛ւ երկու անհապաղ, ե՛ւ 15 անհապաղ ժամկետում ե՛ւ նույնիսկ 365 օրում, ոչ ավել: Էդ որ էդքանը գլխի չէիք ընկել, հո մեր դռան առաջի ջեջիմը ձեզնից ավելի պատգամավոր ու ձեզնից ոչ պակաս քաղաքական գործիչ է: Ինքն էլ գլխի չի ընկել, թեպետ վստահ չեմ, չեմ հարցրել, էսօր ձեր խաթեր հարցնեմ՝ չի ուզու՞մ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Հաջորդն. թե բա քաղաքական դաշտը պատրաստ չէ ու քաղաքական ուժերը պատրաստ չեն: Նախորդ պարբերությունը մի անգամ էլ կարդացեք, կսպասեմ………………………………………., կարդացի՞ք շարունակեմ: Հողերս էն քաղաքական ուժերի վրագլխուն, որ ընտրություններին պատրաստվելու համար սպասում է, որ ընտրությունները վրա տան, նոր սկսի պատրաստվել:

Թե՞ ձեր ընտրակաշառքի փողն ու զորքին ձեր օգտին քվեարկել տալը 5 տարին մեկ է ստացվում, ավելի հաճախակի, որ լինի, ցիստիդ եք ընկնելու՝ տակներդ շռեք: Այսինքն քաղաքական զարգացումներին որպես կանոն անպատրաստ եք, հենց ընտրությունները գալիս են՝ պատրաստվում եք, հա՞: Մույսը, ինչպես կասեր դասականը.-էդ ապրիլի 23-ից մինչեւ դեկտեմբերի 16-ը հո կարելի էր նույնիսկ հղիանալ ու երեխա ունենալ, իսկ դուք նոր-նոր տռուսիկներդ եք հանու՞մ, ցեպ դնեիք անցած 20 տարում՝ շատ չտանջվեիք: Համ էլ ձեր հղիանալուն դեմ չըլլալով հեչ խորհուրդ չեմ տա ծննդաբերել, մանավանդ՝ քաղաքական, զի ձեզնից հազիվ սերժիկ կամ ռոբիկ ծնվի: Է պատրաստվեիք, անպայման էլի մի քանի ամիս է պե՞տք: Հիմա ասեք, իմանանք, թախանձագին՝ ուրի՞շ քանի ամիս է պետք պատրաստվելու համար: Բայց չեք հասկացե՞լ, որ էդ էլ է վտանգավոր, ինչքան ուշ, էնքան կարող է թեկնածուները մահամերձ լինեն, էդ ի՞նչ խիղճ է: Թե չէ, ով ունեք, որ մարդամեջ հանելու պիտանի լինի, մի հատ համարձակվեք ու անուն տվեք:

Ձեր հավանական թեկնածուներին ավելի շատ հավայական թեկնածու անունը կսազեր, մի ժիլետաշեն գաստրալյոր էիք ճարել բերել, լեղապատառ փախավ պրծավ, թե՞ էլի Արփիկին եք դեմ տալու, նեղ տեղը: Թե՞ կարծում եք խաբար չեղանք, ինչպես որձլամիշ լինելեն ետքը, միջներդ մի շալվարավոր կամ պլորով տղա չգտնվեց ու էդ աղջկան մեյդան գցիք նախագիծ բերելու, որ մթոմ քֆուրներն իրեն հասնեն: Անհոգ կեցեք՝ տ

Վերջին ղզղնելներդ եղավ, նկատեցի՞ք, թե՞ տաք եք դեռ: Ավագանու ընտրություններին չափալախ կերաք, գումարեցիք-հանեցիք, էլի գումարեցիք-հանեցիք, եղավ ՀաԲաԴաշի համար հազիվ 7,82%, ու էսօր էլ, վաղն էլ, հավիտյանս հավիտենից էլ դրանից բոյով չեք լինելու, ու որոշեցիք ղզղնել մինչեւ Աստված մի լուսամուտ կբացի, էն էլ թարսի պես Աստված Գաբրիել հրեշտակապետին ուղարկեց … : Էն էլ, ինչպես ձեր պապան ու մաման էին չուգունոտ, չհասցրիք հասկանալ, թե էդ ոնց եղավ, որ ժողովուրդը եկավ ձեր սրած նախագիծը ձեր սիրած տեղը կոխեց գիշերանա: Կարող է՞ հույս ունեիք, թե մեկիդ քացու տակ էինք գցելու, որ վազեիք Կրեմլի պատի տակ ողբալու: Հա էլի, էլ ցեխուչամուռ չկար ճամփեքին, վրեքովդ պտի ման գայինք: Եւ հիմա, Արփիկով սարքած գիշերվանից հետո էն վերի 7,82 տոկոսից գուշակեք, թե ինչ է մնացել:

Կարող ենք կասկածել, թե վերջին հույսերդ Տիզբոնն ու զորքն է նոցա հայբուդուր կոչնակներով՝ թե գալիս են սահմանադրական կարգը փրկեն գաղութում այս խռովարար: Տիզբոնը սակայն Գալուստի խրատներով չի մեծացել ու ապուշ չէ ձեզ պես: Բայց, իմացած կեցեք, թե որեւէ զորք դեմերս ելավ, կարդացած ու տեսած ենք՝ էդ զորքը երանի է տալու թալիբանց գուրգուրանքներին: Հենց այդպես ուրեմն՝ գնացեք եւ պատմեցեք պապային ձեր եւ մամային, որ կանֆետը ձեռներիցդ առել են էս խուժանները, ու չեն թողնում նույնիսկ զուգարան գնաք:

Թե ողջամտություն ինչ-որ փշրանք մնացել է միջներդ եւ … ինչ էլ բառ էր այ մարդ, թե քթի ծակ, բնազդի կտոր, երազ տեսնելու եւ վերծանելու կարողություն, կոֆե նայող մնացել է միջներդ, ականջներիդ օղ արեք. որքան շուտ իմանաք, որ Հայաստանում արդեն կես տարի է իշխանությունը պատկանում է ժողովրդին, ոչ թե ժողովուրդ գնդակահարողներին, որքան շուտ թթվի ջուր խմեք ու հասկանաք, որ էդ ժողովուրդն է ձեզ պարտադրել՝ վարչապետ ընտրել, ոչ թե դուք շա՜տ առաքինի եւ պարկեշտ եք եղել, այնքան շուտ գլխի կընկնեք որ.

Ա. պարտավոր եք ներողություն խնդրել մեզնից, հա հենց ինձնից, մեր գաղթական բարեկամներից ու հարեւաններից, սոված քնող ընտանիքներից, գնդակահարված ցուցարարների երեխաներից, այնքան շուտ կկարողանաք փողոց դուրս գալ: Ու պիտի ներողությունը խնդրեք հրապարակավ, մարդավարի, ոչ թե ձեզ հատուկ լակոտական ցինիզմով:

Բ. պարտավոր եք երկրից գողցածը վերադարձնել երկրին, թե ինչպես, ու թե որն է գողոնը, բոլորիցս լավ գիտեք, դուք դրա մասնագետներն եք, ձեզ չակուջի տեղ չդնեք:

Գ. պարտավոր եք մեղայականով ներկայանալ ժողովրդին, պատմել այն, ինչ մենք վաղուց գիտենք ձեր մասին, հիմա մենք ենք իշխանությունը, ու մենք ուզում ենք, որ դուք պատմեք, ուզում ենք նայել եւ տեսնել, թե ինչպես է ոչնչանում հանցագործը եւ մարդանման ինչ-որ բան է ձեւավորվում գուցե:

Դ. պարտավոր եք մանդատները հանձնել ու գնալ տուն, էն ցուցակների հաջորդներն էլ պարտավոր են մանդատները դնել եւ գնալ տուն:

Ձեր արածների դեմ էս մի քանի բանը շատ չէ: Թե դեռ մտածում էիք, որ հիշողություններս էլ եք կերել, թե մտածող կար, որ քաղաքավարի խոսելու պատճառը վախն է, թե մտածող կար, որ համեստությունը անճարակության արդարացումն է, քաք եք կերել՝ մեղմ ասած:

Ազգային ժողովը պիտի լուծարվի, մենք պարտավոր չենք սեփական եսից պատկերացում չունեցողներին վզերիս նստած պահել ու մեր ապագայի հաշվին ձեր լկտի ժամանցը դիտել, սերժիկից շուստրի չլինեք; Թե ինչպես լուծարել, ճիշտն ասած, մեր մտածելիքը, չէ, ինչպես կեղծարարության ձեւը գտել, եկել, լցվել եք Ազգային Ժողով, այնպես էլ ձեւը գտեք, ելեք գնացեք տներով, դուք եք պարտավոր մտածել, ձեր խաշած օձն է, դուք էլ քերթեք: Էլ ծվծվոց չլսեմ, հա՞, աժժ ջան:

Ահա, պրծ, համարյա, պրծ, ժամանակս կերաք, գնացեք եւ հանգամանորեն լվացվեք: Հազար ասիք թաշկինակ պահեք մոտներդ …

Ձեր անմնացորդ անտառապահ
Լեւոն Բարսեղյան

ՀԳ. Շնորհակալություն, որ գրառումս տեղ գտավ ձեր պատերին: Պաչում եմ 

loading...