Շատ աղջիկներ երկար մազեր ունենալու համար ահագին փող են ծախսում՝ գնելով զանազան շամպուններ, դիմակներ, շիճուկներ, լոսյոններ և սփրեյներ։  Վերջնականապես հիասթափված՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները վազում են գեղեցկության սրահներ՝ արհեստական մազեր աճեցնելու։

Սակայն դա էլ երկարաժամկետ լուծում չէ․ ընդամենը մի քանի ամիս է պահպանվում։ Այսօր Bestinfo.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մազերի երկարացման տնական միջոց, որը կօգնի շքեղ մազածածկույթ ունենալուն ու նաև՝ մազը թեփոտումից պաշտպանելուն։

Տնական շամպուն մազի աճի համար


Սննդային սոդան խառնեք ջրին՝ 1։3 համամասնությամբ։ Այդ նպատակի համար ավելի լավ է օգտագործել պլաստիկ շիշ։ Խառնուրդը քսեք թաց մազերին՝ արմատից մինչև մազերի ծայրը։Մազերն այդպես թողեք 2-3 րոպե, որ խառնուրդը գործի, այնուհետև լվացեք երիցուկի տաք թուրմով։ Առավելագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է մազերը ողողել խնձորի քացախի ու ջրի 1։4 համամասնությամբ խառնուրդով։

Ամբողջ գործընթացն անհրաժեշտ է կրկնել շաբաթը մեկ։

loading...