Խոլեստերինի բարձր մակարդակն ու արյան բարձր ճնշումը աննկարագրելիորեն վտանգավոր պայմաններ են։ Կա խոլեստերինի երկու տեսակ՝ LDL (վատ) և HDL (լավ)։ Որքանն բարձր է  LDL-ի  մակարդակը, այնքան բարձր է սրտային հիվանդության հավանականությունը։ Որքան բարձր է HDL-ը, այնքան ցածր է սրտանոթային հիվանդությունների վտանգը։ Երբ խոլեստերինի մակարդակը  բարձր է, թթվածնով հարուստ արյունը չի կարողանում հասնել սրտին։ Համապատասխանաբար, արյան բարձր ճնշումը սահմանափակում է արյան ուժը, որը  հոսում է մարմնի մնացած հատվածներ։

  1. Քիչ չափաբաժիններով

Ինչպես ուտելը նույնքան կարևոր է, որքան՝ ինչ ուտելը։ Style craze-ը նշում է, որ ըստ բրիտանացի գիտնականների հետազոտման, օրը 6-7 անգամ փոքր չափաբաժիններով սնվող մարդկանց խոլեստերինի մակարդակն ավելի ցածր է, և սրտի իշեմիկ հիվանդությունների զարգացման ռիսկն ավելի քիչ է, քան օրը 3 անգամ մեծ չափաբաժնով սնվողները։

  1. Ալրեղենը փոխարինեք ցորենով

Հաջորդ անգամ մթերային խանութում այս մանտրան ձեր մտքից չհանեք։ Մակարոնն ու սպիտակ հացը փոխարինեք անհրաժեշտ հացահատիկով։ Դա կարող է զգալիորեն բարձրացնել առողջական մակարդակը, նշում է Style craze-ը։ Հացահատիկն զգալի առավելություն ունի՝ օրգանիզմի մանրաթելերի լիցք տալով։

  1. Առատ Օմեգա 3 ճարպաթթուներ պարունակող մթերքները նվազեցնում են խոլեստերինի մակարդակը։ Սաղմոնը, թյունիկը և ծովատառեխը, ինչպես նաև ընկույզը, նուշն ու կտավատի սերմերը հարուստ են Օմեգա 3 ճարպաթթուներով, նշում է Style craze-ը։Սաղմոն
  1. Դարչին

Այս թեժ համեմունքն օգտակար է խոլեստերինի նվազեցման ահմար։ Style craze-ը խորհուրդ է տալիս աղանդերների մեջ լցնել դարչին, քարի։ Համեղ է նաև առավոտվա սուրճի մեջ։

  1. Կալիում

Արյան բարձր ճնշում ունեցողները պետք է սահմանափակեն աղի օգտագործումը։ Ճնշման վրա նատրիումի ազդեցությունը նվազեցնելու համար  պետք է ավելացնել կալիումը, խորհուրդ է տալիս Մայո կլինիկան։

  1. Հրաժարվեք մշակման ենթարկված մթերքներից

Դրանք մեծաքանակ նատրիում են պարունակում։ Մայո կլինիկան նշում է, որ նատրիումի նվազեցման ամենալավ միջոցը չմշակված մթերքներով սնվելն է։

  1. Ձմերուկի կորիզ

The health orange-ը խորհուրդ է տալիս ձմերուկի չորացրած սերմերն աղալ և առավոտ վաղ սոված փորին մի թեյի գդալ ուտել։ Այս տնային միջոցն օգնում է, քանի որ ձմերուկի սերմերը արյունատար անոթները լայնացնող և հիպերտոնիայից ազատող նյութ են պարունակում։

  1. Կիտրոն

Արյան բարձր ճնշումը կանոնավորելու համար առավոտ կանուխ խմեք նոր քամած կիտրոնի հյութ լցրած մի բաժակ տաք ջուր, նշում է The health orange-ը։ Կիտրոնը հարուստ է С վիտամինով և այլ բնական հակաօքսիդանտներով, որոնք խոչընդոտում են ազատ ռադիկալների գործունեությունը և իջեցնում արյան բարձր ճնշումը։

loading...