Երևի ամեն տանտիրուհի էլ հայտնվել է այսպիսի տհաճ իրավիճակում, երբ սպիտակեղենը լվացքի մեքենայում լվանալուց հետո գույնը փոխել է։ Եվ՝ այն պատճառով, որ անուշադրությունից մեջը վառ շոր եք թողել։ Հաճախ է պատահում նաև, որ սիրելի գունավոր շորերը մի քանի լվացքից հետո գունաթափվում են։
Սպիտակեղենը սպիտակ պահելու շատ մեթոդներ կան, բայց այնքան շատ չէ տեղեկությունը՝ ինչպես պահպանել գույնը։
Bestinfo.am-ը որոշել է ձեզ օգնության գալ․ այս խորհուրդը կօգնի՝ լվացքից հետո սպիտակեղենի գույնը պահպանել։
Հագուստը ներկվել է լվացքից հետո։ Ի՞նչ անել։
- Սև պղպեղ
1 թեյի գդալ սև աղացած պղպեղը՝ լվացքի փոշու կամ գելի հետ լցրեք լվացքի մեքենայի մեջ։ Լցրեք ողողման, ոչ թե մաքրման միջոցների համար հիմնական հատվածում։
Պղպեղի շնորհիվ հնարավոր կլինի ազատվել հագուստի վրա մնացած մաքրման միջոցների հետքերից։ Որպես կանոն, դա լվացքից հետո հագուստի գունաթափման հիմնական պատճառներից մեկն է։