Ես առաջարկում եմ, որպեսզի Հայաստանում նոր օրենք ընդունեն ու երկրի վարչապետը իրավունք ունենա իր նշանակած կադրերին ծեծելու։
Հա ախպեր, նիստ կլինի, թե հանդիպում կլինի, թե պարզապես զբոսանք կլինի, եթե վարչապետը զգա, որ իր նշանակած կադրը կոնկրետ յուղա վառում ու դա շարունակական բնույթա կրում, ապա կառավարության ղեկավարը օրենքով պետք է իրավունք ունենա պարզապես ընդհատել նիստը կամ հանդիպումը ու ուժերի ներածին չափով ծեծել իր նշանակած ենթակային։
Ու դրա համար նա պատասխանատվության չպետք է են թարկվի։ Թե չէ էս մարդը ինչքան նեռվեր պետքա քայքայի մեկին մաթեմատիկա սովորացնի, մեկին աշխարահագրություն, մյուսին միջազգային հարաբերություններ , էն մեկին ընդհանրապես սպագետի ուտել։ Տո բա էդքան զահլա կա, ինքն էլա մարդ չէ՞։
Ինձ թվումա Փաշինյանը դվայնիկ ռոբոտ ունի ու իրա տեղը շատ հանդիպումներին ռոբոտնա գնում, որը ոչ նյարդային համակարգ ունի, ոչ զգացմունք, ուղղակի նստումա աթոռին ու լսումա ցանկացածի խոսալը։