«Եթե վարչապետը հրաժարական է տալիս, խմբակցությունները թեկնածու չեն առաջադրում, ուզած-չուզած գնում ես արտահերթ ընտրությունների: Երբ որ դու ասում ես՝ կողմ ես թե դեմ, այն կոնտեքստում պետք է հարցը տաս, որ դու պատրա՞ստ ես որպես խորհրդարանական ուժ սկսես ինքնալուծարվել, սկսես սահմանադրական փոփոխություններ անել, ինչի մասին օգոստոսի 17-ին խոսեց Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակից: Չեմ կարծում, որ բացի Ելք-ից այստեղ կա քաղաքական խմբակցություն, որն այդ տարբերակին համամիտ է, որ խորհրդարանը գնա ինքնալուծարման», այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Երկրորդ տարբերակը, նրա խոսքով, հետևյալն է: Եթե Փաշինյանը գնում է հրաժարականի, դրանից հետո խորհրդարանական ուժերը կքննարկեն, կտեսնեն:

«Կան ուզելով, կոնսենսուսով ԱԺ ընտրություններ, և կան պարտադրված ընտրություններ: Երբ որ Փաշինյանը հրաժարական է տալիս, դա ավելի շատ պարտադրվածի է նման», հավելեց նա:

Շարմազանովն ասաց, որ իրենք ոչ ինքնանպատակ թեկնածու կառաջադրեն, ոչ էլ ինքնանպատակ կգնան արտահերթ ընտրությունների, ամեն ինչի տակը պետք է լինի գաղափար:

«Ես ասել եմ՝ էն, ինչ առաջարկում է վարչապետը, լավագույն տարբերակը չէ, եթե չասեմ վատագույնն է: Բայց երբեմն դու ընտրում ես վատի ու վատթարագույնի միջև:

Հիմա գնդակն իր դաշտում է, ինքն ըստ Սահմանադրության իրավունք ունի հրաժարական տալ կամ չտալ: Եթե ինքը հրաժարական է տալիս, այն ժամանակ քաղաքական ուժերը կքննարկեն՝ ըստ իրավիճակի, երկրի շահերից ելնելով թեկնածու առաջադրում են, թե չեն առաջադրում”,- նշեց նա:

Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ այն, ինչ անում է այսօր Փաշինյանը, հակասում է նրա իսկ ասածների տրամաբանությանը: Նա հիշեցրեց, որ դեռևս մեկ ամիս առաջ վարչապետն ասում էր, որ մայիս-հունիս ամիսներին պետք է լինեն ընտրությունները:

«82 տոկոս ա, թող դառնա 70 տոկոս, մեկ ա Սահմանադրությամբ 70 տոկոսից ավելի չեմ ունենա, 70 տոկոս ես կունենամ, մի երկու հատ էլ գրպանային ընդդիմության կասեմ՝ գնացեք, ինձ քննադատեք: Էդ գրպանային ընդդիմության միոջոցով, անունները չեմ ուզում տամ, որ որևէ մեկը չնեղանա, կունենան 100 տոկոսանոց պառլամենտ: Մենք ասում ենք՝ ախպեր ջան, Հայաստանում ոչ սովորական վիճակ ա, չի կարելի որևէ ժողովրդավարական երկրում ասել՝ ժողովուրդն ա: Բա քաղաքական ուժերն ինչի՞ համար են, ինչի՞ ա էսօրվա օրենքը բերել Ազգային ժողով քվեարկելու, թող իրենք հավաքվեն ժողովրդով հրապարակում ու Ֆրանկոֆոնիայի օրերը որոշեին ոչ աշխատանքային: Երբ որ պետք ա լինում, հիշում են, որ ԱԺ-ն օրենսդիր մարմին ա, երբ պետք չի, ասում են՝ ժողովուրդն ա”,- ասաց Շարմազանովը:

Նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ժողովրդի էյֆորիան 15 տարի չի անցնի:

«Հարգելի պարոն վարչապետ, քաղաքական մեծամտությունը և ցինիզմը կործանել ա ձեզնից հազարապատիկ ավելի ուժեղ գործիչների: Բոնապարտիզմը կործանել ա հենց Նապոլեոն  Բոնապարտին: Մենք տեսել եք Լևոն Տեր-Պետրոսյանին, որը 90 տոկոսից ավելի ձայն ուներ, իրենից հզոր գործիչներ ենք տեսել”, ասաց Շարմազանովը:

loading...