Հոկտեմբերի 2-ի աղմկահարույց իրադարձություններից հետո ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն հայտարարություններ տարածեցին, որտեղ պնդեցին իրենց դիրքորոշումը՝ արտահերթ ընտրությունները պետք է լինեն մյուս տարվա մայիս-հունիսին:Այս մասին գրում է Lragir.am-ը:

Բոլորը սպասում էին «եռյակ դավադրության» երրորդ կողմի՝ ԲՀԿ-ի արձագանքին, որը տեղի ունեցավ երեկ ուշ երեկոյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Կենտրոն հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ իրենք դեկտեմբերին պատրաստ են ընտրության:

Նա հայտարարեց, որ իրենք ժողովրդի ուզածն են անում, անդրադարձավ նաեւ այլ հարցերի:

Մասնավորապես, նա հայտարարեց, որ Սարգսյանը, Քոչարյանը ԲՀԿ-ի հետ կապ չունեն ու չեն կարող իր միջոցով գալ քաղաքականություն:

«Չենք կարա ձեռքներս ծալենք, նախապատրաստական աշխատանքներ պետք է տանենք ԱԺ ընտրությունների հետ կապված:

Ես հզոր, ծանր մարդ եմ… Հո չենք ասում Աժ ընտրություններ չենք ուզում, խնդիրը հրատապ լինելն ա: Ուզում են դեկտեմբերի՞ն, իմ ժողովրդի ցավը տանեմ», ասել է նա:

Նա նաեւ արժեւորել է իր դերը, կրկին ակնարկելով, որ առանց իրենց հեղափոխությունը չէր հաղթի, որ իր ձայները տվել է վարչապետին,

որ ինքը հեղափոխության կողմնակիցն է, եւ ոչինչ չի փոխվել անգամ այն բանից հետո, երբ իրենց պաշտոնյաներին հեռացրել են կառավարությունից:

Սակայն նա շրջանցել է գլխավոր հարցը՝ եթե ԲՀԿ-ն կողմ է դեկտեմբերին արտահերթ ընտրությանը, ինչո՞ւ էին նրա պատգամավորները դեմ դրան,

ինչո՞ւ է ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ նախաձեռնել եւ կողմ քվեարկել ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունների նախագծին, որով հենց փորձ է արվում տապալել արտահերթ ընտրությունը դեկտեմբերին:

Իրենց խաբե՞լ էին, ազդել էր Ծառուկյանի անվանարկումը հոկտեմբերի 2-ի հանրահավաքի՞ն, թե՞ ինչ որ հույսեր են եղել, որոնք մարել են քվեարկությունից հետո, տեսնելով, որ «Սարգսյանը, Քոչարյանը ԲՀԿ-ի հետ կապ չունեն»:

Հատկանշական է, որ այդ հարցազրույցը Կենտրոն հեռուստաընկերությամբ եթեր պետք է հեռարձակվեր ժամը 22.20-ին, եւ Պետրոս Ղազարյանը նույնիսկ գրառում էր արել ու հայտարարել, թե չգիտե ինչ է եղել:

Հարցազրույցը հեռարձակվեց երկու ժամ ուշ, եւ հետաքրքիր է՝ ի՞նչ է այդ երկու ժամվա ընթացքում փորձել պարզել Գագիկ Ծառուկյանը:

Միով բանիվ, Ծառուկյանը մինչեւ «երրորդ աքլորականչ» ուրացավ բոլորին՝ երեք նախագահներին, ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին:

ԲՀԿ-ն համակարգային բոլոր հանցագործությունների՝ իշխանության յուրացում, ընտրական մեխանիզմների ոչնչացում, տնտեսության անօրինական քվոտավորում, միջպետական ստրկական պայմանագրեր, լիարժեք մասնակիցն է եղել եւ կրում է դրա պատասխանատվությունը:

loading...