Ազգային Ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հետևողական է լինելու,

որ քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցներ կիրառվեն իր վերաբերյալ վիրավորական գրառումներ և մեկնաբանություններ կատարող և տարածող անձանց նկատմամբ․․․

Նա ԶԼՄ-ներին ու քաղաքացիներին հորդորել է հեռացնել հայհոյանքներն ու սպառնալիքները՝ ուղղված իր հասցեին․․․

«Ես դիմելու եմ դատարան յուրաքանչյուր մեկնաբանության և գրառման համար՝ հայցեր ներկայացնելով ներառյալ այն սուբյեկտների դեմ,

ովքեր չեն հեռացրել կամ շարունակել են հարթակ տրամադրել վիրավորական (հայհոյախառն) գրառումների համար նույնիսկ ծանուցումից հետո․․․

Ես պատրաստվում եմ օգտվել իմ իրավունքների պաշտպանության ողջ իրավական գործիքակազմից՝ ընդհուպ մինչև դիմելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարան», – ասել է նա․․․

Ակտիվիստ Արտուշ Այդինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժամանակին, երբ Արփինե Հովհաննիսյանին համացանցում հայհոյում էին, ինքը ոչ թե դատի էր տալիս, այլ մարդ էր ուղարկում,

որ հայհոյողին ծեծեն, ու ստիպեն քոմմենթները ջնջի, ներողություն խնդրի, ֆեյսբուքից դեաքթիվ լինի․․․

Մարդ կա նենց են նվաստացրել, որ ստիպված Հայաստանից փախել է…

Թող Արփոն շատ չուրախանա, որովհետև մոտ օրերս, իմ խնդրանքով, այդ մարդը վերադառնում է Հայաստան` հանցագործության մասին հաղորդում տալու»…

loading...