Գիտության զարգացման հետ մեկտեղ զարգանում են նաև կիբերհանցագործությունները։ Նախկինում թվային տեխնոլոգիաները թույլ էին զարգացած, ուստի նմանատիպ հանցագործություններն էլ էին շատ քիչ, սակայն հիմա իրավիճակն այլ է։

 

Օրինակ՝ եթե բանալիով բացվող և բանալիով շարժի գցվող մեքենան կարելի է գողանալ միայն բանալին կրկնօրինակելու կամ այլ մեխանիկական միջոցներով, ապա թվային բանալիներ ունեցող մեքենաները գողանալն ավելի հեշտ է։ Հանցագործները հեշտությամբ կարողանում են ձեր մեքենայի բանալուց ստանալ դրա կոդն ու բացել մեքենայի դուռը, ապա շարժի գցել այն և գողանալ։


Բանն այն է, որ ժամանակակից մեքենաների բանալիները ծառայում են նաև որպես հեռակառավարման վահանակներ, որոնց միջոցով անգամ հեռվից հնարավոր է բացել կամ փակել մեքենան, շարժի գցել և այլն։ Հենց այդ պատճառով էլ կիբերհանցագործներն առանց ձեր բանալուն դիպչելու կարողանում են կորզել բանալու կոդը։

 

Իսկ այդպիսի հանցագործությունների զոհը դառնալուց խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս բանալին պահել մետաղյա տուփի մեջ, որպեսզի հանցագործները չկարողանան հասանելիություն ստանալ մեքենայի կոդին։ Իսկ առավել մատչելի և հեշտ տարբերակ է բանալին ալյումինե թիթեղի մեջ փաթաթելը, որը ևս արդյունավետ միջոց է։

Աղբյուր՝ Blognews.am

loading...