Խոսում է Երևանին նամակով դիմել է մի քաղաքացի, ով օրեր առաջ շտապ հավաքի -ժամանակ ականատես է եղել մի հուզիչ պատմության:
Օրեր առաջ, Ազգային ժողովում արտահերթ նիստ էր և հազարավոր մարդիկ էին հավաքվել մուտքի մոտ։
Միտինգի ակտիվիստներից մեկը վատանում է, նույնիսկ վարչապետն է ասում, որ մարդ է վատացել…
Մինչ շտապ օգնության մեքենան հասնում է տեղ, այդ մարդը արդեն մահացած է լինում։ Տեղում մասնագիտությամբ սրտաբան մի երիտասարդ արհեստական շնչառությամբ և բժշկական միջամտությամբ կենդանացնում է արդեն մի քանի րոպե մահացած մարդուն։
Նույնիսկ կանգնածներն են սկսում նրան ծափահարել։
Այդ բժիշկն էր Շահեն Արթուրի Տոռոզյանը, ով հավատարիմ է մնում Հիպոկրատի երդմանը և չսպասելով շտապ օգնությանը՝ ցույց տալիս առաջին օգնություն:
loading...