Այսօր առանց Ինտերնետի հնարավոր չէ պատկերացնել կյանքը: Աշխատանք, շփում սոցիալական կայքերում: Այս մենի համար   մենք վճարում ենք, և բավականին մեծ գումար:

Բավականին վերջերս  շրջանառվում էր մի վարկած, որ  հնարավոր է անվճար օգտվել Ինտերնետից: Ըստ այդ վարկածի,անվճար Ինտերնետ ունենալու համար  հարկավոր է սիմ-քարտ, դանակ և սև մարկեր:

Սիմ-քարտերի վրա  առկա է հատուկ կոնտակտ, որը պատասխանատու է հաշվեկշռի համար:  Պաշտպանիչ շերտը,  որով ծածկված է սիմ քարտը  շատ բարակ է և շատ հեշտ է այն դանակով հեռացնել:  Եթե կոնտակը  փայլում է, ուրեմն հաջողվել է:

Մարկերի օգնությամբ  ներկել կոնտակտն ամբողությամբ: Հեռախոսը այլևս  չի ճանաչի  սիմ-քարտի այդ հատվածը և հնարավոր կլինի  օգտվել անվճար Ինտերնետից: Հրաշքներ լինում են, կմտածեք դուք:  Հրաշքներ իսկապես լինում են, բայց ոչ այս դեպքում:

Իրականում սիմ-քարտի վրա չկա  ոչ մի կոնտակտ, որը  պատասխանատու է հեռախոսի  հաշվեկշռի համար: Հանդիպում են մոդուլներ  կոնտակտային հրապարակի տարբեր պատկերներով, ստանդարտով նախատեսված է  8 կոնտակտ, հաճախ դրանք  կրճատվում են մինչև 6-ը:

Կոնտակներ

С1սնուցում

С2 քարտի կառավարման կոնտակտ

С3 տակտային հաճախականություն


С5 ընդհանուր

С6 ծառայողական տեղեկատվության գրանցման համար

С7 մուտք/ելք  հաջորդական ինտերֆեյսի  գիծ

Կարծում ենք, որ եթե Դուք հավատում եք , որ այդպես կարող եք անվճար օգտվել Ինտերնետից, ապա դուք մոլորության մեջ եք:

Մանրամասները  տեսանյութում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...