Ֆինանսական խնդիրներից խուսափելու համար, Լուիզա Հեյի համոզմամբ, պետք է ընդլայնել մտածողության հորիզոնները: Պետք է ճիշտ նպատակադրումներ՝ աֆիրմացիաներ անել և Տիեզերքի էներգիան կօգի, որպեսզի նպատակն իրականանա:Աֆիրմացիաները դրանք ինքնաներշնչման կարճ հավաստիացումներ են, որոնք օգնում են մեր ենթագիտակցությանը գործել ճիշտ ալիքի վրա:
Եթե աֆիրմացիան արվում է հանուն այն բանի, որպեզի փող ստանաք և չեք փոխում ինքներդ ձեզ, ապա ոչ մի արդյունք չի լինի:
Հեյը պնդում է, որ հենց հոգևոր զարգացումն է օգնում մարդկանց հասնել նյութական և հուզական բարիքների: Անհրաժեշտ է առավոտյան արթնանալ այն մտքով, որ ձեր կյանքում ամեն ինչ լավ է, հրաշալի իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսին:
Փողի էներգիան դեպի ձեզ ձգելու համար կրկնեք հետևյալ արտահայտությունները.
- Ես սիրում եմ փողը, և այդ սերը փոխադարձ է:
- Ես կարող եմ շատ գումար աշխատել:
- Ես թույլ եմ տալիս որ իմ ֆինանսական վիճակը լավանա, անկախ արտաքին հանգամանքներից:
- Ես թույլ եմ տալիս ինձ շատ փող ստանալ:
- Ես միշտ ստանում են այն, ինչ ինձ անհրաժեշտ է:
- Ես շատ փող եմ աշխատում, որպեսզի ապրեմ ապահովված և հարմարավետ կյանքով:
- Իմ աշխատանքն ինձ շատ ու շատ եկամուտ է տալիս:
- Ես մագնիսի նման դեպի ինձ եմ ձգում հարստությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն