Հետքրքիր պատմություն Ազնավուրի կյանքից․
Շառլ Ազնավուրը հյուրընկալվել էր Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարին, որի ընթացքում պատմել է Հայաստան կատարած այցի, որդու՝ Նիկոլայի մկրտության, ինչպես նաև ՀՀ նոր օրհներգի մասին։
«Իմ բոլոր երեխաները հայկական եկեղեցում են մկրտվել, Նիկոլան բացառություն չէր: Նիկոլան Հայաստանում մկրտվեց և իմ հոր անունն ընտրեց (Միքայել):
Մկրտության ընթացքում ես մտածում էի իմ ծնողների մասին, ընդհանրապես ես նրանց մասին մշտապես մտածում եմ: Հայերը սիրում են երեխաներին ու մեծերին»,- նշել է Ազնավուրը:
Շանսոնյեն պատմել է նաև «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին. «Բոլոր հարցերով Նիկոլան է զբաղվում, նրա մոտ ամեն ինչ շատ լավ է ստացվում:
Այդ հիմնադրամն օգնելու է ամբողջ աշխարհի հայերին: «Ազնավուր» հիմնադրամի առաջին նախագիծը թանգարանի հիմնումն է, որը ոչ միայն ինտերակտիվ թանգարան, այլև երիտասարդական կենտրոն, զբոսաշրջային վայր է դառնալու:
Հիմնադրամը զբաղվելու է երիտասարդությամբ, որպեսզի նրանք չհեռանան երկրից, այլ կարողանան իրացնել իրենց կարողությունները հայրենիքում, ընտանիքով շրջապատված: Առավել ևս, որ Հայաստանն այժմ վտանգի մեջ է՝ հաշվի առնելով, որ սահմանակից ենք Թուրքիային և Ադրբեջանին»,- պատմել է շանսոնյեն:
Ազնավուրը նաև նշել է, որ կցանկանար, որպեսզի իր Pour toi Arménie երգը Հայաստանի նոր օրհներգը դառնար:
«Հայաստանի այժմյան օրհներգն առանձնապես ոչինչ չի ասում և, հնարավոր է, Pour toi Arménie-ն նոր օրհներգը դառնա: Դա այն է, ինչ ես ուզում եմ: Նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն է ինձ հետ, և ոչ միայն նա»,- հավելել է Ազնավուրը:
այն մասին, որ իր Pour toi Arménie երգը կարող է Հայաստանի նոր օրհներգը դառնալ:
«Իմ բոլոր երեխաները հայկական եկեղեցում են մկրտվել, Նիկոլան բացառություն չէր: Նիկոլան Հայաստանում մկրտվեց և իմ հոր անունն ընտրեց (Միքայել): Մկրտության ընթացքում ես մտածում էի իմ ծնողների մասին, ընդհանրապես ես նրանց մասին մշտապես մտածում եմ: Հայերը սիրում են երեխաներին ու մեծերին»,- նշել է Ազնավուրը:
Շանսոնյեն պատմել է նաև «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին. «Բոլոր հարցերով Նիկոլան է զբաղվում, նրա մոտ ամեն ինչ շատ լավ է ստացվում:
Այդ հիմնադրամն օգնելու է ամբողջ աշխարհի հայերին: «Ազնավուր» հիմնադրամի առաջին նախագիծը թանգարանի հիմնումն է, որը ոչ միայն ինտերակտիվ թանգարան, այլև երիտասարդական կենտրոն, զբոսաշրջային վայր է դառնալու:
Հիմնադրամը զբաղվելու է երիտասարդությամբ, որպեսզի նրանք չհեռանան երկրից, այլ կարողանան իրացնել իրենց կարողությունները հայրենիքում, ընտանիքով շրջապատված:
Առավել ևս, որ Հայաստանն այժմ վտանգի մեջ է՝ հաշվի առնելով, որ սահմանակից ենք Թուրքիային և Ադրբեջանին»,- պատմել է շանսոնյեն: