Վարչապետի ընտրության օրը ես ինձ խոստացա, որ երբեք չեմ քննադատելու ,ըմբռնումով եմ մոտենալու բոլոր սխալներին(եթե լինեն դրանք)։
Ես Հայաստանի քաղաքացի Նարինե Ասատրյանս, երազում էի որ մի օր serjաrobizmի վերջը գա , և ով էլ լինի այն մեկը ,որ կնախաձեռնի ու կառաջնորդի ,գնալու եմ իր հետևից ,ու գնալու եմ մինչև վերջ ։
Այդ մեկը Նիկոլն էր ,մարդ ում երբեք լուրջ չեմ ընդունել ,ու հենց սկզբից խոստովանեցի, որ անգամ ձայնը նյարդերիս վրա ազդում էր ։
Հստակ գիտակցել ,ու գիտակցում եմ ,որ եղել ու լինելու են թերություններ ,որ վարչապետի համար շատ բարդ է լինելու ,որ ոչ մի բան հենց այնպես հեշտ ու սահուն չի լինելու ։
Հստակ գիտակցում եմ, որ տեսանելի ու անտեսանելի պատերազմ է սկսվել ,և կհաղթենք եթե չտրվենք սադրանքների ,չհիասթափվենք ամեն չնչին վրիպակից ,որ պիտի պայքարենք միասին հնարավոր ու անհնար միջոցներով ,որ նպատակին հասնելու համար միասնություն ու կամք է պետք ։Եվ այս ամենի հետ սարսռում եմ ,երբ մտածում եմ թե Նիկոլը ինչ է դրել ժողովրդի հաղթանակի զոհասեղանին … Ամենաթանկը `իր զավակներին ,իր ընտանիքը ,կարիերան …իր անունն ու պատիվը …ամեն ինչ ,ինչ ունի։
Իսկ ես ,դու,բոլորս ինչ ենք պատրաստ զոհաբերելու ։
Եվ այս ամենը գիտակցելով, խոստումս պահելու եմ ,ու մինչև վերջ քայլելու եմ վարչապետի հետևից ,բոլորի հետ վազելու եմ փողոց եթե Նիկոլը ժողովրդի կարիքն ունենա։
Սա #իմ_քայլն է դեպի հաղթանակ ։
#Վարչապետի_հետ_եմ_մինչև_վերջ
Իսկ դու ?
Աղբյուր՝Narin Paylakian -ի ֆեյսբուքյան էջից