ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը համացանցի իր էջում գրել է․ «Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, հայտարարում եմ, որ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։ Համոզված եմ, որ ինձ հետ կհամաձայնվեն Շիրակի մարզի իմ ընտրողների ճնշող մեծամասնությունը»։

«Փաշինանը ազնիվ է իր նպատակների, իր ցանկությունների մեջ, ես նրան ընդունում եմ», այս մասին Ազատության եթերում հայտարարել է Գևորգ Կոստանյանը:

Ազգային ժողովում Ֆելիքս Ցոլակյանի մանդատը կանցնի Մարտուն Գրիգորյանին:

Aravot.am-ին ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ասել է. «Միանշանակ վերցնելու եմ, իմ օգտին քվեարկել են մոտ 11.000 շիրակցի: Ես մեծ պատասխանատվություն եմ զգում իմ ընտրողների առջև թեկուզ 1 օր կամ 2 ամիս՝ մինչև դեկտեմբեր: Դա էական չէ, որքան ժամանակ է մնացել: Այս մանդատը ինձանից առաջ եղել է Ֆելիքս Ցոլակյանի մոտ՝ շատ տեղին ծառայեցվել է ժողովրդի համար: Չնայած, որ հանրապետականի ռեյտինգայինով մանդատ է, բայց առաջինն էր, որ ծառայեց ժողովրդին: Ֆելիքս Ցոլակյանից ինձ անցած մանդատը, անկասկած, կշարունակի ծառայել ժողովրդին»,- ասել է Մարտուն Գրիգորյանը:

Գրիգորյանը նշել է նաև, որ դիմում է գրելու և դուրս է գալու ԱԺ Հանրապետական խմբակցությունից:

Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը, դեռևս չհաստատված լուրերի համաձայն, հայտարարել է, որ այլևս ԱԺ չի ներկայանա և կլքի խմբակցությունը:

 
 
loading...