Բնական խնձորի քացախը, շնորհիվ իր   բաղադրության, օժտված է մի շարք օգտակար հատկություններով: Այն արդյունավետ կերպով բուժում է էկզեման, քանի որ օժտված է ՝

• Բետա-կարոտինով, որը նպաստում է բջիջների թարմացմանը

• Կալիումով, որը կարգավորում է մաշկի рН-ն ու կանխում է ալերգիկ ռեակցիաները

• Քացախը հարուստ է նաև կաթնաթթվով, քացախաթթվով ու խնձորաթթվով, որոնք ունեն  հակաբորբոքային ազդեցություն, ախտահանում և անգամ ոչնչացնում են սնկերը: Այդ պատճառով այն բավականին արդյունավետ կեպով օգնում է ազատվել էկզեմայի ժամանակ առաջացած  չոր մաշկի քորից ու  գրգռվածությունից:• Վիտամիններով և կենսականորեն կարևոր էլեմենտներով(մասնավորապես՝ երկաթ, մագնեզիում, նատրիում, ծծումբ, կալցիում, ֆոսֆոր և  պեկտին), որոնք բարձրացնում են իմունիտետը:

Այն օգնում է նաև թեթևացնել  մարդու վիճակը նեյրոդերմիտի և  փսորիազի դեպքում:

Կարևոր նախազգուշացում. Խնձորի քացախը  ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել խիտ վիճակում: Նախքան օգտագործելը այն հարկավոր է միշտ բացել ջրի հետ 1:1 հարաբերակցությամբ:

2-րդ կարևոր նախազգուշացումը. Բնական խնձորի քացախի թնդությունը 4-5%  է, իսկ սինթետիկ քացախինը` 7- 10 %:

Եվս մեկ փաստ, որով հնարավոր է որոշել  խնձորի քացախի բնական լինելը:Բնական խնձորի քացախը միշտ ուենում է մի փոքր նստվածք, դա բնական է և անգամ լավ:

Քացախը օգտագործելուց առաջ մասնագետները խորհուրդ են տալիս  համոզվել, որ այն ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնում: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ջրով բացված քացախով թրջել ձեռքի մաշկի որոշ հատվածներ ու այդպես թողել 10-ից 15 րոպե: Ալերգիկ ռեակցիաների բացակայության դեպքում կարելի է  այն օգտագործել դեմքի դիմակների պատրաստման համար:

1. Պիգմենտային գունակներ, պզուկներ ու կորիակներ

Խնձորի քացախը շատ լավ օգնում է գունաթափել մեծ պիգմենտային գունակները, ինչպես նաև ախտահանում է բորբոքված ճարպային գեղձերն ու պայքարում է արդեն հայտնված պզուկների դեմ և կանխում  նրանց հետագա զարգացումը:

Եթե ամեն օր հնարավոր լինի դեմքը լվանալ քացախաջրով, ժամանակի ընթացքում արդեն նկատելի կլինի, որ տարիքային պիգմենտային գունակները փոքրանում ու ավելի բաց են դառնում:

Արդյունավետության ուժեղացման համար  խորհուրդ է տրվում բամբակյա դիսկը թրջել քացախաջրի մեջ ու դնել դեմքի վրա` 20-ից 30 րոպե, որից հետո դեմքը լվանալ մաքուր ջրով: Օրական 2 անգամ այդ պրոցեդուրայի կրկնման արդյունքում, հնարավոր կլինի արդեն կես ամսից հասնել արդյունքի:

2. Կնճիռները

Օրական 2 անգամ նոսրացրած քացախով դեմքը լվանալու դեպքում  հնարավոր կլինի զգալիորեն բարձրացնել մաշկի տոնուսն ու անգամ ազատվել մանր կնճիռներից:Նման պրոցեդուրաներից հետո հարկավոր է միշտ դեմքը լվանալ մաքուր ջրով:

3. Մաշկի չորություն կամ յուղոտություն

Դեմքի մաշկի չորությունից և ճարպային ավելցուկից ազատվելու համար  խորհուրդ է տրվում դեմքի մաշկն ամեն օր լվանալ քացախաջրով, քանի որ  խնձորի քացախը կարգավորում է մաշկի рН-ը:

Կարևոր նախազգուշացում

Խնձորի քացախի ցանկացած օգտագործումից հետո  հարկավոր է անպայման մաշկը պաշտպանել  հագուստով ու արևայրուքի համար նախատեսված քսուքներով, քանի որ  կարող են առաջանալ ֆոտոքիմիական այրվածքներ:

Էկզեմայից և մաշկային մի շարք հիվանդություններից առաջացած քորի թեթևացման համար բաղադրատոմսեր

Արտաքին օգտագործման դեպքում

2 թ/գ խնձորի քացախը` 1 բաժակ ջրում: Էկզեման թրջել այդ խառնուրդով ու  թողնել որ այն ներծծվի: Զգայուն մաշկի դեպքում կարելի է օգտագործել  1 թ/գ  քացախը` 1 բաժակ ջրում:

Քացախով վաննա

½  բաժակ քացախը խառնել վաննայի  ջրի հետ: 15 րոպե վաննա ընդունել, որից հետո  չորացնել մաշկն ու քսել խոնավեցնող քսուք:Կրկնել ամեն օր, մինչև որ էկզեման անցնի:

Ներքին օգտագործում

Քացախի ներքին օգտագործումը  շատ օգտակար է օրգանիզմի սնուցման համար:Սակայն այս դեպքում շատ կարևոր է պահպանել ճիշտ չափաքանակն ու այն չչարաշահել, հակառակ դեպքում այն կարող է վնաս պատճառել օրգանիզմին:

1 օրվա անհրաժեշտ չափաքանակը համարվում է 2-ից 3 թեյի գդալ նոսրացրած քացախը:

Իսկ ինչպես է այն անհրաժեշտ խմել

1 բաժակ ջրի մեջ  կարելի է լուծել 1 թ/գ  խնձորի քացախ, որին կարելի է ավելացնել 1 թ/գ մեղր կամ մի պտղունց սոդա  և խմել 1 ընդունումով:  Օրական կարելի է օգտագործել 2-ից 3 բաժակ նման խառնուրդ, որը կախված է ինքնազգացողությունից: Այն խրհուրդ չի տրվում խմել սոված ժամանակ:

Այն  հակացուցված է՝

Հղիներին, կրծքով կերակրողներին, շաքարային դիաբետով, այրոցով, ստամոքսի խոցով, պանկրեատիտով տառապող մարդկանց:

Աղբյուր` Med.tert.a

loading...