«Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Գարեգին Չուքասզյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Այսօր ՝ ժամը 11։00֊ին, ապրիլյան հեղափոխության սկզբից շուրջ վեց ամիս անց, Շենգավիթի դատարանում պիտի կայանար հայկական «Բաստիլի» կալանավոր հանդիսացող Սասնա Ծռերից Արայիկ Խանդոյանի և իր ընկերների գործով հերթական դատական «խեղկատակությունը»:
Հիշեցնեմ, որ
47-ամյա Խանդոյանն ուներ առողջական խնդիրներ, որոնք վատթարացան անցած տարի հունիսի 28-ին, երբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի շենքի խցում մոտավորապես 15 «քաջարի» ոստիկաններ դաժան ծեծի ենթարկեցին հայրենասիրության խորհրդանիշ և վեհանձնության օրինակ «Միայնակ գայլին»…
loading...