Տարօրինակ գրառումներ եմ կարդում էս «քաջալերումների» մասին։ Հարգելի սեղանակիցներ, արտահերթ ընտրությունների հասնելու համար պետք է պառակտել ՀՀԿ-ն, պարզ չի՞։
Մյուս տարբերակն ինձանից լավ գիտեք։ Սրանք առաջ են քշում նենգ քոչի ծրագիրը, ընտրում են իրենց վարչապետին, որից հետո, պարզ է, չէ՞, որ ժողովուրդը մտնելու է ԱԺ ու իրոք վենդետա է անելու։ Պարզ է, չէ՞, որ ոչ մի դեպքում ժողովուրդն այլեւս չի հանդուրժելու, որ էդ հանցագործները հետ գան։
Ո՞րն է նախընտրելի։ Միայն խելագարը կարող է ասել՝ երկրորդը։ ՀՀԿ-ն պառակտելն ամենեւին չի նշանակում, որ հետո էդ մարդկանց դնելու ենք գլխներիս ու երկրպագենք։ Ընդամենը ռոբիկի սիրած վենդետայից խուսափելու են։ Էնպես որ եզան տակ չարժե հորթ փնտրել։
Սա լավագույն տարբերակն է։
Հետո սրանք «կքաջալերվեն» ու կմասնակցե՞ն ԱԺ ընտրություններին։
Ջհանդամը մասնակցեն։
Դրանց ընտրող չի լինելու։ Նույնիսկ իրենց տնեցիները։