ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց հետո (05/08/2018) 2018 թվականի հունիսի 2-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:
Որպես անշարժ գույք Կարապետյանը հայտարարագրել է 3 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում եւ 1 այգետնակ: Որպես շարժական գույք Կարապետյանը հայտարարագրել է «LEXUS LX 470» մոդելի ավտոմեքենա:
Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ՝ Կարապետյանը ունեցել է 50 մլն դրամի բաժնետոմս: Նախկին վարչապետը նաեւ հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող 3 հատ ձեռքի ժամացույց:
Այս տարվա հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը Կարապետյանն ունեցել է 5 մլն 98 հազար 714 դրամի եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:Պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց հետո Կարապետյանի դրամական միջոցները կազմել են` 105 մլն դրամ, 3 մլն 600 հազար դոլար, 850 հազար եվրո եւ 55 մլն ռուբլի:
Աղբյուրը՝ armtimes.com