SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոոռւ մարզում:

Ինչպես Վանաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրազենային վնասվածքներով քաղաքի եկեղեցու հարևանությամբ գործող ՆԱվ ռեստորանային համալիրի մոտից 3 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բ-շկականնեկտնրոն:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքերն ու վիրավորների ինքնությունը:Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ քննչական վարչության պետի գլխավորությամբ:

ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի վեջնամասում ոստիկանները հայտնաբերել են նաև վազ 2107 մակնիշի ավտոմեքենա՝ ամբողջովին այրված:

Կան տեղեկություններո, որ հրկիզված ավտոմեքենան կապ ունի կրակոցների հետ: Ոստիկանների և քննիչների հետ աշխատում են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Աղբյուր՝ SHAMSHYAN.com

loading...