Երկրորդ տեսակի շաքարային դիաբետի ախտանիշները հաճախ շփոթում են այլ հիվանդությունների հետ:  Շաքարային դիաբետի այս տեսակը առաջանում է օրգանիզմում ինսուլինի պակասից, կամ արտադրված ինսուլինի անհրաժեշտ գործառույթի բացակայությունից:

Նման վիճակը կարող է դառնալ սրտի և երիկամների հիվանդությունների, ինչպես նաև կաթվածի առաջացման պատճառ:

Շաքարային դիաբետի հիմնական ախտանիշը օրգանիզմի ջրազրկվելն է, որն արտահայտվում է չհագեցող ծարավով, գլխացավով, բերանի և աչքերի չորության զգացողությամբ, գլխապտույտներով, հոգնածությամբ և մեզի մգությամբ:

Ծարավի զգացողությունը օրգանիզմի ջրազրկման վերջին ախտանիշն է, իսկ առաջին տեղում հոգնածությունը և դյուրագրգռությունն է:

Ջրազրկման ախտանշաններից են արյան ցածր ճնշումը, մոռացկոտությունը և նորմայից ցածր անոթազարկերը :

Եթե դուք շարունակական ծարավի զգացողություն եք ունենում և այդ զգացողությունը չի անցնում ջուր խմելուց հետո, ապա այդ ամենը վկայում են ձեր օրգանիզմի ախտահարման մասին:

loading...