Մաքրեք գորգը՝ օգտագործելով ընդամենը 2 բաղադրիչ․ Պարզ և մաքուր ընդամենը մի քանի րոպեում։

Եթե դուք տանը ունեք գորգ, ապա հաստատ կիմանաք, թե ինչքան դժվար է այն մաքուր պահելը։ Իհարկե, ձմռանը այն կարող է ավելի հեշտ լինել։ Դուք կարող եք հանել այն ձյան վրա և ձյունով մաքրել։ Իսկ ի՞նչ անել ամռանը։ Առաջարկում ենք մի շատ լավ բաղադրատոմս, որը կօգնի ձեզ մաքրել գորգը։

Բաղադրատոմսը տեսեք ստորև։

Բաղադրիչներ․

1 լիտր ջուր,

20 մլ․ սեղանի քացախ։

Մաքրելու ընթացը․

Խառնեք բոլոր բաղադրիչները։ Այնուհետև, հարկավոր է թաթախել որևէ կտոր այդ խառնուրդի մեջ։ Մաքրեք կտորով գորգը։ Թողեք 30 րոպե։ Այնուհետև հարկավոր է փոշեկուլով մաքրել գորգը և վերջ, այն մաքուր է։ Ամեն ինչ շատ հեշտ է և արագ։

 
 
loading...