Բժիշկները համառորեն խորհուրդ են տալիս հրաժարվել այս սովորություններից

Մարդիկ երկար ժամանակ ապրել են առանց էլեկտրականության և օգտագործել են մոմ, երբ մութն ընկել է: Մեծ մասն անգամ մութն ընկնելուն պես պառկել է քնելու:

Այս ամենը շատ լավ էր մինչև էլեկտրականության, բջջային հեռախոսների, համակարգիչների և մյուս տեխնոլոգիաների ի հայտ գալը:

Ամեն դեպքում պառկել քնելու, երբ մթնում է՝ շատ լավ սովորություն է եղել մեր նախնիների կողմից:

Էլեկտրական սարքավորումների մշտական կիրառումը առաջացնում է նյարդային համակարգի խանգարումներ և առողջական խնդիրներ:

Քանի անգամ են մենք ստուգում հեռախոսի և սոցիալական ցանցերի հաղորդագրությունները, քանի գիշերներ ենք անցկացնում համակարգչի և հեռուստացույցի առաջ:

Հետազոտություններն պարզել են, որ արհեստական լույսի  ազդեցությունը կանխում է մելատոնինի արտադրությանը՝ հիմնական հորմոնի, որը գիշերային ժամերին վերահսկում է քուն-արթնություն ցիկլը:

Բնական մութը խթանում է այդ հորմոնին և պաշտպանում մեր օրգանիզմի բջիջները վնասվելուց:

Այլ խոսքով մեր մարմնին անհրաժեշտ է գիշերային մթություն, որպեսզի արտադրի մելատոնին:

Առանց դրա մենք ավելի հակված ենք քաղցկեղի առաջացման, շաքարային դիաբետի 2-րդ տեսակի, ճարպակալման, սրտային հիվանդությունների, մետաբոլիկ սինդրոմի և թույլ դիմադրողականության: Մելատոնինի բավարար քանակությունն ամրացնում է իմունային համակարգը, ստեղծում է հզոր հակաօքսիդանտներ, որոնք հետաձգում են ծերացման պրոցեսը:

Որքան շատ ժամեր ենք անցկացնում բնական մթության մեջ, այնքան ավելի շատ է արտադրվում օրգանիզմում մելատոնին:

Եթե դուք կամ ձեր երեխան մշտապես հիվանդ եք մրսածությամբ, գրիպով, պարզապես սկսեք քնել վաղ, առանց սարքավորումների առկայությանն ձեր կողքին և շուտով դուք կտեսնեք, որ սկսել եք ավելի պայքարող լինել հիվանդությունների դեմ:Դա տեղի է ունենում, որովհետև սկսում է մեծանալ օրգանիզմում մելատոնինի արտադրությունը:

Իսկ այդ հորմոնը հզոր հակաօքսիդանտ է, որը մեծ ազդեցություն ունի իմունային համակարգի վրա:

Գոյություն ունի ևս մեկ հետազոտություն, ըստ որի նախքան քնելը  բջջային հեռախոսից, համակարգչից և այլ սարքավորումներից օգտվելը հանգեցնում է տեսողական խնդիրների:

Այս սարքավորումների արհեստական լույսը հատկապես գիշերային ժամերին շատ վնասակար է աչքի ցանցաթաղանթի համար և կարող է առաջացնել լուրջ խնդիրներ, ինչպես ցանցաթաղանթի դեղին բծերի դեգեներացիան:

Չափից շատ օգտագործումը նման սարքավորումների իր բաժինն ունի կատարախտի զարգացման հարցում:

Հարվարդի առողջապահության բաժնի մասնագետներն հաստատել են կապը՝ էլեկտրոնային սարքավորումների վառ լույսի և տարբեր տեսակի քաղցկեղների, շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների և ճարպակալման միջև:

Եթե դուք ցանկանում եք առողջ մնալ և պահպանել տեսողությունն ու կանխել լուրջ հիվանդույունների առաջացումը, սկսեք քանել բավարար քանակությամբ՝ օրվա մութ ժամին և էլեկտրոնային սարքավորումների կիրառումը հասցրեք մինիմալ աստիճանի:

loading...