Armday.am-ը գրում է՝
Այսօր ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեղեկացրեց, որ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
ԱԱԾ-ն նշում է, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացված նախնական տվյալների համաձայն, Արմեն Ավետիսյանը, 2001 թվականից զբաղեցնելով Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը: Իր և մյուսների մասնակցությունը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը` հանրությանը այդկերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարներն իբր Հայաստանում օտարեկրյա ներդրում են։
«Գոլդեն Փելես» հյուրանոցի վրա ծախսված գումարների չափը պատկերացնելու համար պետք է նշենք, որ այդ հյուրանոցի առաստաղն ամբողջությամբ պատված է ոսկով, ինչպես նաև հայտնի չէ հյուրանոցի գույքը մաքսազերծված է, թե՞ ոչ։
Սակայն հարկ է նշել, որ ձեռնարկատիրական գործունեությամբ ահռելի մեծ ունեցվածք է կուտակել ոչ միայն անձամբ Արմեն Ավետիսյանն, այլև իր ընտանիքի մյուս անդամները՝ մասնավորապես որդին, կինը, դուստրը և փեսան։ Արմեն Ավետիսյանի որդուն է պատկանում «Carat» ջրերի խանութը։
«Stage dance studio»-ի սեփականատերը Արմեն Ավետիսյանի դուստրն է՝ Մանե Ավետիսյանը․
Արմեն Ավետիսյանի փեսան ևս անմասն չի մնացել այս ահռելի ունեցվածքից, և նրան է պատկանում «Business Partners» հաշվապահական և ուսումնական կենտրոնը։
Արմեն Ավետիսյանի խնամին հանդիսանում է թանկարժեք «Bogart» խանութների ֆիրմային ապրանքանիշի միակ պաշտոնական ներմուծողը Հայաստանում․
Ավետիսյանի ընտանիքին են պատկանում մի շարք այլ բիզնեսներ ևս ինչպիսիք են՝ «GP furniture»-ն ու «ArmBoldMind» և այլն։
Նշենք նաև, որ անհասկանալի հանգամանքներով Արմեն Ավետիսյանն ու իր կինը երկար տարիներ օգտվել են դիվանագիտական անձնագրերից։
Անհասկանալի պայմաններում ձեռքբերված ունեցվածքն ու պետական արտոնությունների մի ողջ փաթեթը ենթադրվում է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նախկին իշխանությունների չափազանց մտերիմ հարաբարեւթյունների արդյունք է, ինչը սակայն նոր իշխանությունների օրոք գնտվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։
Աղբյուր՝ Armday.am